Տնտեսական ակտիվությունը դանդաղել է մինչեւ 3%

22.08.2016 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016թ. հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 3% տնտեսական ակտիվություն:

Համեմատության համար նշենք, որ 2016թ. հունվար-հունիսին այս ցուցանիշը կազմել է 4,8%, հունվար-մայիսին` 5,5%, իսկ հունվար-ապրիլին՝ 6%:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2016թ. առաջին 7 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7,9%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 1,3%-ով, իսկ շինարարության ծավալը՝ նվազել 7,6%-ով:

Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին կրճատվել է 0,4%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի` ավելացել 7,6%-ով:

Սպառողական գների ինդեքսը Հայաստանում հաշվետու ամիսներին նվազել է 1,5%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ միեւնույն 1,5%-ի չափով: 2016թ. հունվար-հուլիսին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 2,3%-ի չափով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-հուլիսին ավելացել է 2,3%-ով: Ընդ որում, ներմուծման ծավալը նվազել է 4,4%-ով, իսկ արտահանման ծավալը՝ աճել 16,5%-ով:

Դիտում՝ 3040
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai