ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ

«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական Փակ Բաժնետիրական Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականի մարտի 2-ին, Պետական գրանցման N 286.120.03844 (2008թ-ին վերագրանցվել է ՀՀ ԿԲ կողմից՝ գրանցման վկայական թիվ 6):

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի ապրիլի 21-ի թիվ 62 հրամանով Ընկերությանը տրամադրվել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա (ԱՊՈ 0033):

«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն վերագրանցվել եւ վերալիցենզավորվել է 2008 թվականի մարտի 25-ին եւ ստացել ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ 0004 (0033) լիցենզիան:

Ընկերությունը, հիմնադրված Սուքիասյանների ընտանիքի կողմից, ունի 4 բաժնետեր (յուրաքանչյուրը 25% մասնակցությամբ), ի դեմս` Խաչատուր, Սարիբեկ, Էդուարդ, Ռոբերտ Սուքիասյանների:

«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն իր առաքելությունն է համարում Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակության լայն խավերին որակյալ ապահովագրական ծառայությունների մատուցումը` ապահովելով սպառողների պահանջմունքների լիակատար բավարարում, նրանց պահանջներին համապատասխան ծառայությունների մատուցում:

Ընկերությունն իրականացնում է ապահովագրություն հետեւյալ դասերով`

1. Դժբախտ պատահարներից ապահովագրություն (ներառյալ՝ արդյունաբերական վնաս եւ մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդություններից)
2. Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ երկաթուղային)
3. Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն
4. Հրդեհից եւ բնական աղետներից ապահովագրություն
5. Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն
6. Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաեւ՝ բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն
7. Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն
8. Ֆինանսական վնասների ապահովագրություն
9. Առողջության ապահովագրություն
10. Աջակցության ապահովագրություն

«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն ապահովագրական շուկայում ունի իր ուրույն տեղը, այն կայուն դիրք է գրավում շնորհիվ կադրերի պրոֆեսիոնալիզմի, ապահովագրության գործունեությունում առաջնորդվող քաղաքականությամբ, սկզբունքներով, հուսալիությամբ:

Գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյան
Հասցե ՀՀ, ք. Երևան, Արամի 3 եւ 5
Հեռախոսահամար (060) 54-00-00
Ֆաքս (060) 50-55-88
Էլ. հասցե info@silinsurance.am
Վեբկայք http://www.silinsurance.am

Ամենաընթերցվածը


Smartclick.ai