Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Երեքշաբթի, Մարտ 19
2 առաջարկ
5 առաջարկ
7 առաջարկ
Թարմացված է. 08.08.2023
2007 թ. օգոստոսի 4-ին «Թել-Սել» ՓԲԸ-ն Հայաստանում ձևավորեց նոր բիզնես ուղղություն՝ ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների ընդունում:ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 5 լիցենզիա՝ տրամադրված 2007 թ. հուլիսի 24-ին, վերաձևակերպված 2015 թ. դեկտեմբերի 3-ին:Առայսօր Telcell-ը Հայաստանի վճարահաշվարկային ոլորտում ամենախոշոր համակարգն է՝ մայրաքաղաքի, հանրապետության բոլոր մարզերի և Արցախի շրջանների ընդգրկմամբ: Ներկայում ընկերության պրոցեսինգային կենտրոնին միացված 4500-ից ավելի Telcell տերմինալներով կարելի է վճարումներ կատարել ավելի քան 600 ծառայությունների դիմաց, այդ թվում՝ վճարել կոմունալ ու կապի ծառայությունները, մարել վարկային պարտավորությունները, համալրել բանկային/քարտային հաշիվները, մուծել ապահովագրավճարները, կատարել պետական և այլ վճարներ:2017 թ. գործարկվեց Telcell Wallet բջջային հավելվածը, որը հնարավորություն է տալիս վճարել Telcell համակարգին միացված 600-ից ավելի ծառայության դիմաց՝ ցանկացած վայրից, անմիջապես սմարթֆոնով։ Նաև հնարավոր է առցանց փոխանցումներ կատարել քարտից քարտ ու բանկային ցանկացած հաշվեհամարի, ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ, հենց հավելվածից բանկային հաշիվ բացել, դիմել ու վարկ ստանալ, QR կոդով ակնթարթորեն վճարել խանութներում ու սպասարկման այլ վայրերում։2019 թ. թողարկվեց Telcell Business հավելվածը, որը գործարարներին հնարավորություն է տալիս բիզնեսը արագ ինտեգրել անկանխիկ վճարումների ընդունման համակարգին:Իսկ Telcell մասնաճյուղերում, բացի վճարահաշվարկային ծառայություններից, իրականացվում են դրամական արագ փոխանցումներ:Telcell տեխնոլոգիաների շնորհիվ նաև ընկերության գործընկեր բանկերում գործում են ինքնասպասարկման գոտիներ՝ առավել հարմարավետություն ապահովելով հաճախորդների համար:2023 թ․ Telcell ընկերությունը վերաբրենդավորվեց՝ ներկայանալով նոր գաղափարախոսությամբ, նոր պրոդուկտներով և թարմացված դիզայնով։Teclell-ը մասնավոր-պետական հատվածների համագործակցության սկիզբ դրեց՝ Երևանի քաղաքապետարանի հետ մեկնարկելով մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը։ Ընկերությունը տրամադրում է ուղետոմսի անկանխիկ ձեռքբերման հնարավորություն՝ Telcell Wallet հավելվածի և Telcell տերմինալների միջոցով։ Մեկնարկեց նաև ընկերության համագործակցությունը վճարային թվային տեխնոլոգիաների ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի՝ Visa-ի հետ․ Telcell Wallet հավելվածի ծառայություններին ավելացավ ևս մեկը՝ Visa թվային քարտերի անվճար թողարկումը օգտատերերի համար։ Ընկերության առաքելությունն է հեշտացնել մարդկանց կյանքը՝ տրամադրելով վճարումների հարմար համակարգ, ժամանակակից ֆինտեխ լուծումները հասանելի դարձնելով բոլորին։ Հաջողություններն ընկերությունը վերագրում է իր թիմին՝ ավելի քան 350 աշխատակիցներով, ովքեր ամեն ինչ անում են գործընկերներին և օգտատերերին լավագույն ծառայությունները մատուցելու համար։
19.03.2024 | 12:02 Նորություններ
IDBank-ը դադարեցնում է МИР քարտերի սպասարկումը
19.03.2024 | 09:36 Նորություններ
Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները
19.03.2024 | 09:35 Հոդվածներ
Կենտրոնական բանկերը պետք է ազնվորեն խոսեն իրենց կորուստների մասին
06.12.2023 | 11:29 Հարցազրույցներ
Մարգարիտա Մնացականյան. «Աթենք»-ն իր հաջողությունը կապում է մարդկային կապիտալի հետ
12.03.2024 | 11:14 Արժեթղթերի շուկա
«Դայմենշն» ՓԲԸ-ն իրականացնում է Ֆասթ Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումը
14.03.2024 | 09:48 Ֆինտեխ
Mastercard-ը գործարկում է Smart Subscriptions լուծումը
19.02.2024 | 12:51 Նորություններ
Ամերիաբանկը միանալու է BOGG խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
07.03.2024 | 15:53 Նորություններ
Գրանթ Թորնթոնը անշարժ գույքի շուկայի միտումների փոփոխություններ է արձանագրել
29.02.2024 | 22:00 Հարցազրույցներ
Վարազդատ Ներսիսյան. Green Rock Management Group-ը հավատարիմ է ESG-ի պրակտիկայի առաջխաղացմանը
22.02.2024 | 11:06 Նորություններ
Հրապարակվել է Robust Armenia կոնֆերանսի ծրագիրը եւ գործընկերների ցանկը
21.02.2024 | 12:06 Նորություններ
Ստացեք 5% քեշբեք Ամիօ թվային քարտին, խնայեք յուրաքանչյուր հպումից
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau