Ամիօ Բանկ

Թարմացված է. 24.11.2023

Բանկը հիմնադրվել է 1991թ. որպես «Արմինվեստբանկ» փայատիրական բանկ, 1994թ. վերակազմավորվել է որպես «Հայինվեստբանկ» ՓԲԸ: 1991թ. ստացել է ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 40 լիցենզիան:

2006թ. «Հայինվեստբանկ»-ը վերանվանվել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի:

Բանկի հիմնական նպատակներից է նոր բանկային տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաեւ հաճախորդներին բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի առաջարկումը:

Բանկը հանդիսանում է SWIFT, Money Gram, InteliExpress, Ria, Unistream միջազգային փոխանցման համակարգերի, ինչպես նաեւ ԱրՔա, MasterCard եւ Visa International վճարային համակարգերի անդամ:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն վերաբրենդավորվել եւ 2023թ. նոյեմբերի 17-ից վերանվանվել է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ, որը հանդիսանում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի լիիրավ իրավահաջորդը:

Բանկի առաքելությունն է թվային նոր տեխնոլոգիաներով եւ ֆինանսական հասանելի լուծումներով աջակցել մարդկանց կարեւոր նախաձեռնություններում` հեշտ ու հարմար դարձնելով նրանց կյանքը:

Բանկն ունի 38 մասնաճյուղ, որից 19-ը Երեւանում է, 16-ը` ՀՀ մարզերում, ինչպես նաեւ՝ ավելի քան 146 բանկոմատ:

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի բաժնետերերն են «Էմ Էֆ Էմ Գլոբալ Ինվեստ էլ-թի-դի» ընկերությունը` 74․999515 % (154,694 բաժնետոմս) եւ «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ն՝ 25․000485 % (51,566 բաժնետոմս):

Վարչության նախագահ Գեւորգ Թառումյան
Հասցե Երեւան, Նալբանդյան 48
Հեռախոսահամար (010) 59 20 20
Ֆաքս (010) 59 20 64
Էլ. հասցե info@amiobank.am
Վեբկայք https://www.amiobank.am/

Ամենաընթերցվածը


Smartclick.ai