ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ վարկային կազմակերպություն - Հայաստանի վարկային կազմակերպություններ

Թարմացված է 29.04.2014

Ընկերությունը սկսել է աշխատել 2008 թվականի հունիս ամսից:

Կենտրոնական Բանկի թիվ 23 Լիցենզիա, տրված 27.06.2008թ.:

Կազմակերպության  միակ բաժնետեր է հանդիսանում «Ագրովիժն» Բ.Վ. Հոլանդական ընկերությունը:

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը գործում է Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում:

2009 թ.-ի հունիս ամսից կազմակերպությունը մասնակցում է ՀՄՀ-Հայաստանի Ջրից դեպի Շուկա  ծրագրի վարկային բաղադրիչի իրականացմանը:

2011թ.-ի օգոստոս ամսից Գերմանահայկական Հիմնադրամ ծրագրերի կառավարման գրասենյակի կողմից իրականացվող «ՓՄՁ ֆինանսական միջոցների հասանելիության» վարկային ծրագրի շրջանակներում կազմակերպությունն իրականացնում է միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորում:

2011թ.-ի նոյեմբեր ամսից կազմակերպությունը սկսել է վարկեր տրամադրել Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի «Համագործակցություն ֆերմերներին ֆինանսական ծառայություններ տրամադրելու նպատակով» ծրագրի շրջանակներում:

2013թ.-ի օգոստոս ամսից «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը տրամադրում է վարկեր ՋՀՀ «Միկրոֆինանսական օժանդակություն ՓՄՁ-ներին» ծրագրի միջոցներով: Նույն թվականի հոկտեմբերից գործում է կազմակերպության առաջին մասնաճյուղն Արմավիր մարզում:

2013 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպության ընդհանուր կապիտալը կազմում է 915 967 հազ. դրամ, ակտիվները` 4 138 932 հազ. դրամ, պարտավորությունները` 3 222 965 հազ. դրամ:

Կազմակերպության գործունեության հիմնական ողղվածությունն է`

•    Վարկերի տրամադրում ֆերմերներին և գյուղմթերք  վերամշակող ձեռնարկություններին
•    Բիզնես վարկեր
•    Գյուղատնտեսական մեքենա/սարքավորումների ֆինանսական լիզինգ

Վարկային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը 2013թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 34 մարդ:

Գործադիր տնօրեն Կարեն Պետրոսյան
Հասցե 0037, Երևան, Ազատության 1/21 40
Հեռախոսահամար (060)44 05 50, (060)44 05 51
Վեբկայք http://www.agrocredit.am

Վերջին թարմացումը: 2017-03-28 06:48:12

Պայմաններ

Թարմացված է. 03.03.2017

Վարկի տեսակը և չափը Մարման ժամկետը Տոկոսադրույքը
Բիզնես վարկեր
1,000,000 – 120,000,000 ՀՀ դրամ կամ 1,000-150,000 ԱՄՆ դոլար
6-84 ամիս 13.75-20%
(ՀՀ դրամ) կամ
10-16%
(ԱՄՆ դոլար)
Խմբային վարկ
300,000 -3,000,000 ՀՀ դրամ
6-36 ամիս 14-22%
Առևտրային վարկ
1,000,000-120,000,000 ՀՀ դրամ
6-84 ամիս 13.75-20%
Պարզեցված վարկ
300,000 -3,000,000 ՀՀ դրամ կամ 500-6,000 ԱՄՆ դոլար
6-36 ամիս 14-22%
(ՀՀ դրամ) կամ 10-18%
(ԱՄՆ դոլար)
Ուրախ ֆերմեր
50,000-1,500,000 ՀՀ դրամ
3-12 ամիս 0-6%
Ջրից դեպի շուկա ծրագրի վարկեր
300,000-20,000,000 ՀՀ դրամ
24-60 ամիս 11.5%
Ջինիշյան հիշատակի հիմնադրամ
100,000-1,000,000 ՀՀ դրամ
մինչև 12 ամիս 12%

Թարմացված է. 03.03.2017

Վարկի տեսակը և չափը Մարման ժամկետը Տոկոսադրույքը
Լիզինգ
100,000–120,000,000 ՀՀ դրամ կամ 1,000-200,000 ԱՄՆ դոլար
6-84 ամիս 14-20%
(ՀՀ դրամ) կամ 10-16%
(ԱՄՆ դոլար)

Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo