Արցախբանկ

Թարմացված է. 16.05.2017

«Արցախբանկ» Փակ Բաժնետիրական Ընկերությունը (այսուհետ Բանկ) կազմավորվել է 1996թ. փետրվարի 12-ին ԼՂՀ Կենտրոնական բանկի և Խնայբանկի հիմքի վրա ( ՀՀ ԿԲ թիվ 75 լիցենզիա` տրված 14 օգոստոսի 1996թ. :

«Արցախբանկ»-ը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերից միակն է, որը բացի ՀՀ-ից գործունեություն է ծավալում նաև ԼՂՀ ողջ տարածքում` իր առաքելությունը համարելով աջակցությունը սոցիալական և տնտեսապես արդյունավետ ծրագրերի իրականացմանը, փոքր և միջին բիզնեսի կայացմանն ու զարգացմանը:

«Արցախբանկ»-ը ունիվերսալ բանկ է: ԼՂՀ-ում այն իրականացնում է նաև ԼՂՀ պետական բյուջեի, ԼՂՀ կառավարության և այլ պետական մարմինների բանկային սպասարկում:

Բանկը հանդիսանում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ բաժնետեր և «ArCa» ազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, MasterCard International միջազգային վճարային համակարգի, SWIFT միջազգային փոխանցումների համակարգի անդամ: Դրամական փոխանցումների ոլորտում «Արցախբանկ»-ը համագործակցում է նաև HEXAGON ( HSBC, Անգլիա), TELEX և ՌԴ «Խնայբանկ»-ի դրամական փոխանցումների համակարգերի հետ, ինչպես նաև իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում օգտվելու առանց հաշվի բացման ֆիզիկական անձանց համար MoneyGram, ANELIK, Unistream, Avers, Быстрая почта միջազգային դրամական փոխանցումների համակարգերից:

Բանկը ունի 22 մասնաճյուղ, որից 15-ը Լեռնային Ղարաբաղում, 7-ը` Հայաստանի Հանրապետությունում:

2015թ. ապրիլի 1-ի դրությամբ Բանկի աշխատակիցների թիվը`556:

2015թ. ապրիլի 1-ի դրությամբ  Բանկը սպասարկում է 58 473 հաճախորդ, որից 56 235  ֆիզիկական անձինք են:

2017 թ. մարտի 31 դրությամբ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 25,794,905 հազ. դրամ, ակտիվները՝ 102,648,287 հազ. դրամ, պարտավորությունները՝ 76,853,382 հազ. դրամ:

Բանկը ունի 23 մասնաճյուղ, որից 15-ը Լեռնային Ղարաբաղում, 8-ը` Հայաստանի Հանրապետությունում:

2014
թ. հուլիսի 1-ի դրությամբ Բանկի աշխատակիցների թիվը`659:

 

2014թ. մարտի 1-ի դրությամբ  Բանկը սպասարկում է 55 332 հաճախորդ, որից 53 016  ֆիզիկական անձինք են:

2014
թ. մարտի 1-ի դրությամբ Բանկի ընդհանուր կապիտալը կազմում է 13 031 160 հազ. ՀՀ դրամ, ակտիվները` 87 935 446 հազ. ՀՀ դրամ, իսկ պարտավորությունները` 75 298 484 հազ. ՀՀ դրամ:

Գործադիր տնօրեն-Վարչության նախագահ Արտակ Բալայան
Հասցե ՀՀ, Երեւան, 0025, Չարենցի 1բ
Հեռախոսահամար (060) 747769, 747779
Ֆաքս (060) 747739
Էլ. հասցե info@artsakhbank.am
Վեբկայք http://www.artsakhbank.com

Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo