Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Երեքշաբթի, Մարտ 19
2 առաջարկ
5 առաջարկ
7 առաջարկ
Թարմացված է. 28.10.2021«Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն» (ՀՈՒՄԿ) կրթական հիմնադրամը հիմնվել է 1998թ. Երեւանում Եվրամիության Tacis ծրագրի շրջանակներում: Այսօր կենտրոնը հաշվապահության, կառավարման, բիզնեսի ոլորտներում մասնագիտական ուսուցում տրամադրող առաջատար հաստատություններից է, որի նպատակն է ազգային եւ միջազգային չափանիշներին համապատասխանող մասնագետների պատրաստումը:Կենտրոնի հիմնական կրթական ծրագրերն են`Մագիստրատուրա` «Հաշվապահական հաշվառում եւ հարկում» մասնագիտությամբՀՈՒՄԿ հիմնադրամի մագիստրատուրան բարեհաջող կերպով անցել է պետական հավատարմագրման գործընթացը դեռեւս 2007թ. (մասնագիտության պետական հավատարմագրեր No. 181 եւ 182): Մագիստրոսական ծրագրին կարող են դիմել պետական կամ ոչ պետական հավատարմագրված բուհերի շրջանավարտները:Առկա ուսուցմամբ մագիստրոսական ծրագրի տեւողությունը 2 տարի է: Ուսման ժամանակացույցը ճկուն է: Ուսուցումն իրականացվում է առավոտյան եւ երեկոյան ժամերին: Շրջանավարտներին տրվում է պետական նմուշի դիպլոմ «Հաշվապահական հաշվառում եւ հարկում» մասնագիտությամբ: Ընդունելությունն անցկացվում է հարցազրույցի հիման վրա:Մագիստրոսական ծրագրի առանձնահատկություններն են`- ՈՒսումնական ծրագիրը համապատասխանեցված է մասնագիտական որակավորում շնորհող ազգային եւ միջազգային կազմակերպությունների պահանջներին:- Բուհում դասավանդում են հաշվապահական հաշվառման, աուդիտի, հարկային եւ իրավական ոլորտները ներկայացնող առաջատար մասնագետները:- Կազմակերպվում է ուսումնաարտադրական պրակտիկա Հայաստանի լավագույն կազմակերպություններում:- Բուհն աջակցում է ուսանողներին աշխատանքի տեղավորման հարցում:- Բուհը հագեցված է հարմարավետ կահավորված լսարաններով, ժամանակակից համակարգչային լսարանով եւ մասնագիտական հարուստ գրադարանով:- Բուհի շրջանավարտների ավելի քան 90%-ը ապահովված է աշխատանքով:ՀՈՒՄԿ հիմնադրամն առաջարկում է նաեւ`Սկսնակ հաշվապահների պատրաստման դասընթացՀաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոնն առաջին մասնագիտացված կառույցն էր Հայաստանում, որ առաջարկեց Սկսնակ հաշվապահների պատրաստման միջնաժամկետ դասընթաց: Այն ուղղված է բոլոր նրանց, ովքեր ուզում են սկսել լիովին նոր, լավ պահանջարկ ունեցող մասնագիտություն։ Դասընթացի կառուցվածքը մոդուլային է՝ բաղկացած է 3 փուլից։ Ընդհանուր տեւողությունը 3 ամիս է, ներառում է հետեւյալ առարկաները`- Հաշվապահական հաշվառում եւ ՀՀ հաշվային պլան,- ՀՀ հարկային համակարգ,- Պրակտիկ հաշվապահություն համակարգչային հաշվապահական ծրագրով /ՀԾ-Հաշվապահ կամ 1C-Ձեռնարկություն/Վերապատրաստման դասընթացներ գործող հաշվապահների եւ գործարարների համարԱյս դասընթացները նախատեսված են գործող հաշվապահների եւ գործարարների համար, ովքեր նպատակ ունեն զարգացնելու եւ թարմացնելու իրենց գիտելիքները, քանի որ հաշվապահական հաշվառումը դասվում է գործարարության այն ոլորտին, որտեղ օրենսդրական փոփոխություններն ամենահաճախն են տեղի ունենում եւ մասնագետների համար շատ կարեւոր է տեղեկացված լինելը: - Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ /IFRS/- ՀՀ հաշվային պլան- Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում- ՀՀ հարկային համակարգի փոփոխությունները- ՀՀ հարկային համակարգի կիրառությունները- ՀՀ հարկային համակարգի ընդլայնված դասընթաց- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում- Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն- Ֆինանսական կառավարում - Աուդիտի միջազգային ստանդարտներ- Ինքնարժեքի հաշվառում- Տնտեսական իրավունք- Բանկային հաշվապահություն- Ապահովագրական ընկերությունների հաշվապահություն- Տրանսֆերային գնագոյացում - Տնտեսագիտության հիմունքներ- Աշխատանքային օրենսդրություն- Կադրային գործ- Նախագծերի գործնական կառավարում- Նախագծերի կառավարում (PMP® քննության նախապատրաստում)- Հաշվապահական ծրագրեր /ՀԾ-Հաշվապահ կամ 1C-Ձեռնարկություն/- Համակարգչային ծրագրեր /Windows Word, Excel, Access/:Դասընթացի մասնակիցներին տրվում են անհրաժեշտ գրքերն ու Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոնի կողմից մշակված ուսումնական նյութերը: Խմբերը հավաքագրվում են պարբերաբար: Դասընթացի ավարտին ունկնդիրներին տրվում են հավաստագրեր:
15.03.2024 | 11:24 Նորություններ
IDBank-ի պատմությունները, թե ինչպես կարող են զեղծարարները զանգի միջոցով գումար կորզել
18.03.2024 | 15:40 Նորություններ
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
14.03.2024 | 09:48 Ֆինտեխ
Mastercard-ը գործարկում է Smart Subscriptions լուծումը
06.12.2023 | 11:29 Հարցազրույցներ
Մարգարիտա Մնացականյան. «Աթենք»-ն իր հաջողությունը կապում է մարդկային կապիտալի հետ
12.03.2024 | 11:14 Արժեթղթերի շուկա
«Դայմենշն» ՓԲԸ-ն իրականացնում է Ֆասթ Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումը
19.02.2024 | 12:51 Նորություններ
Ամերիաբանկը միանալու է BOGG խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
07.03.2024 | 15:53 Նորություններ
Գրանթ Թորնթոնը անշարժ գույքի շուկայի միտումների փոփոխություններ է արձանագրել
29.02.2024 | 22:00 Հարցազրույցներ
Վարազդատ Ներսիսյան. Green Rock Management Group-ը հավատարիմ է ESG-ի պրակտիկայի առաջխաղացմանը
22.02.2024 | 11:06 Նորություններ
Հրապարակվել է Robust Armenia կոնֆերանսի ծրագիրը եւ գործընկերների ցանկը
21.02.2024 | 12:06 Նորություններ
Ստացեք 5% քեշբեք Ամիօ թվային քարտին, խնայեք յուրաքանչյուր հպումից
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau