Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Ուրբաթ, Դեկտեմբեր 19
Banks.am-ը (Ֆինանսական Հայաստան) ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալության ինտերնետային նախագիծն է, որը սկսեց գործել 2006 թվականի հուլիսին: Նախագծի հիմնական նպատակը ինտերակտիվ տարածության ստեղծումն է` արագորեն աճող Հայաստանի ֆինանսական ծառայությունների շուկայի մասին լայնածավալ տեղեկատվություն տրամադրելու համար: Banks.am-ը Հայաստանի առաջին եւ միակ ինտերնետային պորտալն է, որտեղ հավաքված է երկրի բանկային ծառայություններին վերաբերող առավելագույն ամփոփ տեղեկատվությունը: Այն անվճար է եւ հասանելի է ֆինանսական ծառայություններով հետաքրքվող բոլոր այցելուներին: Մեկ անգամ այցելելով Banks.am, կարելի է ստանալ հետեւյալ հարցերի սպառիչ պատասխանները.
Այցելուներին այլեւս հարկավոր չէ մեկ բանկի կայքից անցնել մյուսը` առավել շահավետ պայմաններ գտնելու համար. այսուհետ նրանք կարող են այցելել Banks.am եւ ստանալ բոլոր հետաքրքող հարցերի օպերատիվ պատասխանները: Banks.am-ը հանդիսանում է Հայաստանի ֆինանսական ծառայություններին վերաբերող տեղեկատվության յուրահատուկ շտեմարան, սակայն ընտրության վերջնական իրավունքը պատկանում է այցելուին: Համեմատելով շուկայում առկա ունեցող բոլոր առաջարկները` նա ինքնուրույն ընտրում է ամենահարմարն ու շահավետը: Կայքի տեխնոլոգիկական գործիքները կոչված են դյուրացնելու ծանոթությունը բանկային ծառայություններին: Հայաստանի տարածքում տեղակայված բանկոմատների որոնման հնարավորությունը կօգնի այն այցելուներին, որոնք հաճախ են ճանապարհորդում հանրապետության տարածքում: Banks.am-ում տեղադրված վարկային հաշվիչը կօգնի ստանալ սպասվող վճարումների մոտավոր պատկերը` ավելի հասկանալի դարձնելով վարկավորման գործընթացը: Այսպիսով, Banks.am-ը մի կողմից աջակցում է մարդկանց վստահության աճին բանկային ոլորտի նկատմամբ, մյուս կողմից` նպաստում է հայկական բանկերի բաց եւ թափանցիկ լինելուն: Banks.am-ը նաեւ հարմար գործիք է բանկային բնագավառում աշխատող մասնագետների եւ ֆինանսական շուկայով հետաքրքրվող բոլոր անձանց համար: Կայքում տեղադրվում են Հայաստանի եւ տարածաշրջանի բանկային վերջին նորությունները, թերթերի հրապարակումներն ու հարցազրույցները եւ այլ տեղեկատվություն: Banks.am-ում ներկայացված են Հայաստանի բոլոր բանկերի եւ վարկային կազմակերպություննրի նկարագրերը: Ինչ վերաբերում է ծառայությունների աղյուսակներին, ապա դրանցում ներկայացված են այն բանկերի ծառայությունները, որոնք համաձայնեցին տրամադրել համապատասխան տեղեկատվություն: 2006 թվականի սեպտեմբերին www.banks.am ("Ֆինանսական Հայաստան”) վեբ-կայքը ստացավ Էլեկտրոնային բովանդակություն-2006 երկրորդ համահայկական մրցույթի գլխավոր մրցանակը:
16.12.2025 | 23:00 Հարցազրույցներ
Շուշան Հարությունյան. Խոշոր բիզնեսը դուրս է մնում սոցիալական ինժեներիայի դաշտից
15.12.2025 | 00:11 Հարցազրույցներ
«MaxMonitor-ը եղել եւ մնում է Հայաստանի շուկայի առաջատարը»
18.12.2025 | 13:44 Նորություններ
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
12.12.2025 | 09:46 Ֆինտեխ
Վճարային համակարգերում հետքվանտային կրիպտոգրաֆիյի փորձարկում է կատարվել
19.11.2025 | 15:08 Նորություններ
IDBank-ը Միացյալ Նահանգներում ներկայացուցչական գրասենյակ բացելու թույլտվություն է ստացել
27.11.2025 | 14:22 Նորություններ
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը մեկնարկում է «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» բժշկական կենտրոնի նախագիծը
26.11.2025 | 13:45 Նորություններ
IDBank-ի ներկայացուցիչը՝ ICC Բանկային հանձնաժողովի՝ երաշխիքների հարցերով Աշխատանքային խմբի համանախագահ
11.11.2025 | 14:50 Հարցազրույցներ
Կարեն Եղիազարյան. Կանաչ ֆինանսավորումը տնտեսության կայուն զարգացման շարժիչն է
26.11.2025 | 17:06 Նորություններ
Հայաստանը ներկայացվել է GALA 2025 միջազգային հարթակում
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau