ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերություն

Թարմացվել է. 23.03.2023

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին:

Փորձառու եւ նվիրված թիմի շնորհիվ այսօր ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ շուկայում իր հաստատուն տեղն ունեցող առաջատար ընկերություններից մեկն է, որն իրականացնում է ապահովագրություն ոչ կյանքի ապահովագրության 11 դասերով։

Ընկերության կարեւորագույն նպատակներից է մեր երկրում ներդնել եւ զարգացնել հանրային առողջության պահպանման մշակույթը։ Այսօր ընկերության բժշկական ապահովագրության փաթեթ ունեցող հաճախորդների թիվը ավելի քան 55․000 է, ինչը բացառիկ ցուցանիշ է մեր երկրի համար։

2022 թվականի տվյալներով` Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ամենից շատ հարկ վճարած ապահովագրական ընկերությունն է։

2016 թվականին Ընկերությունը, հաջողությամբ անցնելով գերմանական TÜV Rheinland աուդիտորական ընկերության իրականացրած աուդիտը, ստացել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ISO 27001 եւ Որակի կառավարման համակարգի ISO 9001 սերտիֆիկատներ։ 2022 թվականին Ընկերությունը վերասերտիֆիկացվել է ISO 27001 եւ ISO 9001 ստանդարտներով։

2023 թվականին միջազգային Moody's վարկանիշային գործակալության կողմից ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ ստացել է կայուն հեռանկարով B1 վարկանիշ՝ դառնալով ՀՀ ապահովագրական շուկայի առաջին վարկանշավորված ընկերությունը:

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը ստանձնած ռիսկերի վերաապահովագրության նպատակով համագործակցում է միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից բարձր վարկանիշ ստացած վերաապահովագրական այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Scor Global P&C, Polish RE, VIG RE, Swiss Re, Hannover Re, Lloyd’s syndicates ընկերությունները:

Ընկերությունը շարունակաբար կատարելագործում է մատուցվող ծառայությունների եւ սպասարկման որակը՝ հասանելի լինելով հաճախորդի համար 24/7 սկզբունքով։

Գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյան
Հասցե ՀՀ, ք. Երեւան, Ա. Ավետիսյան 116/1 եւ 116/5
Հեռախոսահամար (010) 50 00 10
Ֆաքս (010) 54-35-94
Էլ. հասցե nairi@imnairi.am
Վեբկայք https://www.imnairi.am

Ամենաընթերցվածը


Smartclick.ai