Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Կիրակի, Դեկտեմբեր 14
11 առաջարկ
7 առաջարկ
1 առաջարկ
4 առաջարկ
Թարմացված է. 26.08.2024
Ձեր իրավունքների պաշտպանը ֆինանսական շուկայում
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն (այսուհետ` Գրասենյակ) անկախ կառավարման համակարգով կառույց է, որի հիմնադիրը ՀՀ կենտրոնական բանկն է: Գրասենյակը ստեղծվել է 2008 թվականի հունիսի 17-ին ընդունված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն: Այն իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2009 թվականի հունվարի 24-ից:
Գրասենյակի` արդյունավետ գործելու և հանրության վստահությունը շահելու կարևորագույն գրավականն այն արժեքներն են, որոնք որպես հիմնարար սկզբունքներ դրված են նրա գործունեության հիմքում: Այդ սկզբունքները ներառում են`
Գրասենյակի նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությունն է, նրանց պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը և ֆինանսական միջնորդության ավելացումը։
Հաշտարարի մասնագիտական գործունեությունը ֆիզիկական անձանց և միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ֆինանսական կազմակերպությունների դեմ ներկայացվող պահանջների արագ, արդյունավետ, անվճար քննությունը և լուծումն է։
Գրասենյակն իրավասու է քննել ներկայացված պահանջ-դիմումները, եթե հիմք համարվող գործողությունները կամ անգործությունը տեղի են ունեցել 2008թ.-ի օգոստոսի 2-ից հետո և Հաշտարարին դիմել են ֆինանսական կազմակերպությանը դիմելուց ոչ ուշ, քան 6 ամիս հետո:
Գրասենյակ կարող են դիմել 10 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը չգերազանցող գույքային, ինչպես նաև վարկային տեղեկատվության վերաբերյալ կամ դրա հետ կապված ոչ գույքային բնույթի պահանջներով։ Պահանջը պետք է նախապես ներկայացված լինի ֆինանսական կազմակերպությանը:
Սպառողը Հաշտարարին պահանջ-դիմում կարող է ներկայացնել ՀՀ տարածքում գործող հետևյալ ֆինանսական կազմակերպությունների դեմ`
- Բանկեր
- Վարկային կազմակերպություններ
- Ապահովագրական ընկերություններ
- Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
- Ապահովագրական բրոքերներ
- Ներդրումային ընկերություններ
- Գրավատներ
- Արտարժույթի առքուվաճառք իրականացնող անձինք
- Արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառք իրականացնող անձինք
- Դրամական փոխանցումներ իրականացնող անձինք:
- Վարկային բյուրո
Հաշտարարին դիմելով հաճախորդը ոչինչ չի կորցնում, քանի որ Հաշտարարի ծառայություններն անվճար են, իսկ քննության գործընթացը պարզ է և արագ`առանց քաշքշուկների, չկա իրավապաշտպանի անհրաժեշտություն, Հաշտարարի որոշումը չի կրում պարտադիր բնույթ, և հաճախորդը միշտ կարող է դիմել դատարան, եթե համաձայն չէ Հաշտարարի որոշման հետ:
Հաշտարարը վստահելի է, քանի որ ունի անկախ կառավարման համակարգ և ֆինանսավորվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից: Պարբերաբար հրապարակվող հաշվետվություններն ապահովում են Հաշտարարի գրասենյակի գործունեության թափանցիկությունը: Հաճախորդներին միշտ տրվում է բանավոր լսումների հնարավորություն, որտեղ կողմերը կարող են բերել համապատասխան դիրքորոշումներ և գալ ընդհանուր հայտարարի։
Հաշտարարն իրավասու չէ քննել պահանջը, եթե նույն պահանջի վերաբերյալ առկա է դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ կամ դրա վերաբերյալ առկա է Հաշտարարի որոշումը, կամ պահանջն արդեն գտնվում է դատարանում կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում կամ քննվում է Հաշտարարի կողմից։
Պահանջների օրինակներ, որոնք Հաշտարարն իրավասու է քննել`
- Սպառողն իրականացրել է դրամական փոխանցում, որի ուշացման հետևանքով կրել է դրամական կորուստ։
- Սպառողն ապահովագրել է իր մեքենան և վթարի ժամանակ վնասել է այն, իսկ ապահովագրական ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել վնասը։
- Սպառողի վճարային քարտից գանձվել է գումար, որի մասին նա տեղյակ չէ։
- Սպառողի կարծիքով վարկային կազմակերպությունը կամ բանկը սխալ է հաշվարկել իր վարկի տոկոսագումարները/ամսական մարումների չափը:
Պահանջների օրինակներ, որոնք Հաշտարարն իրավասու չէ քննել`
- Սպառողը պահանջում է, որպեսզի բանկը հետաձգի իր վարկային պայմանագրով նախատեսված տոկոսների մարման ժամկետը։
- Սպառողը դժգոհում է բջջային կապի ծառայություն մատուցող ընկերության աշխատանքից և պնդում է, որ ծառայության համար իրենից ավել գումար են գանձել։
- Վարկային կազմակերպությունը կամ բանկը հրաժարվում է վարկ տրամադրել։
- Սպառողը հանդիսանում է լուծարված, սնանկ ճանաչված կազմակերպության ավանդատու, պարտատեր և այլն:
12.12.2025 | 09:46 Ֆինտեխ
Վճարային համակարգերում հետքվանտային կրիպտոգրաֆիյի փորձարկում է կատարվել
10.12.2025 | 16:06 Նորություններ
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
10.12.2025 | 17:44 Նորություններ
Յունիբանկը դարձել է Ֆինանսավորման եւ առեւտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի (BAFT) անդամ
08.12.2025 | 08:07 Հարցազրույցներ
Անի Մակարյան. Euroclear-ին անդամակցությունը վստահության ամենացայտուն ազդակն է
08.12.2025 | 17:39 Նորություններ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
08.12.2025 | 11:01 Ֆինտեխ
Revolut-ը Ultra-Premium բիզնես քարտ կթողարկի
11.11.2025 | 14:50 Հարցազրույցներ
Կարեն Եղիազարյան. Կանաչ ֆինանսավորումը տնտեսության կայուն զարգացման շարժիչն է
19.11.2025 | 15:08 Նորություններ
IDBank-ը Միացյալ Նահանգներում ներկայացուցչական գրասենյակ բացելու թույլտվություն է ստացել
27.11.2025 | 14:22 Նորություններ
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը մեկնարկում է «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» բժշկական կենտրոնի նախագիծը
15.11.2025 | 11:47 Նորություններ
Green Rock-ի համալիր նախագծերը $160 միլիոնի ներդրումներ կներգրավեն Դիլիջան
13.11.2025 | 09:36 Ֆինտեխ
ԵՆԲ-ն թվային Green Checker-ը հասանելի է դարձրել Կովկասի երկրների համար
26.11.2025 | 13:45 Նորություններ
IDBank-ի ներկայացուցիչը՝ ICC Բանկային հանձնաժողովի՝ երաշխիքների հարցերով Աշխատանքային խմբի համանախագահ
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau