ՖԻՆՔԱ

Թարմացված է. 17.08.2023

«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն գրանցվել եւ լիցենզավորվել է 2006թ. մարտին: ՀՀ Կենտրոնական Բանկի լիցենզիա թիվ 13:

«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ն մաս է կազմում 19 ֆինանսական հաստատություններից եւ բանկերից կազմված ՖԻՆՔԱ Իմփեքթ Ֆայնենս միջազգային ցանցի, որը մատուցում է սոցիալապես պատասխանատու ֆինանսական ծառայություններ եւ ցածր եկամուտ ունեցող անհատներին ու համայնքներին հնարավորություն է ընձեռում ներդրում կատարելու իրենց ապագայում:

2018թ. դեկտեմբերին «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ին շնորհվել է «Հաճախորդների պաշտպանության» միջազգային Smart հավաստագիր առ այն, որ ընկերությունը լիովին համապատասխանում է հաճախորդների պաշտպանությանն ուղղված բարձր պահանջներին, որոնք սահմանվել են միկրոֆինանսավորման ոլորտում հաճախորդների պաշտպանությունը սատարող Smart Campaign միջազգային նախաձեռնության կողմից:

«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ն ներկայումս ունի մասնաճյուղերի լայն ցանց Հայաստանի բոլոր մարզերում եւ առաջարկում է հետեւյալ վարկատեսակները`

Բիզնես վարկեր, որոնք նախատեսված են այն ձեռներեցների համար, ովքեր ցանկանում են զարգացնել եւ/կամ խթանել իրենց բիզնեսը:

Գյուղատնտեսական վարկեր, որոնք նախատեսված են գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց համար, ում միջոցներ են անհրաժեշտ իրենց տնտեսության աճի ու զարգացման համար:

Սպառողական վարկեր, որոնք նախատեսված են այն անհատների համար, ում միջոցներ են անհրաժեշտ՝ տարաբնույթ սպառողական նպատակներով:

Հիփոթեքային վարկեր, որոնք տրամադրվում են բնակելի անշարժ գույքի ձեռքբերման եւ կառուցապատման, ինչպես նաեւ բնակարանի վերանորոգման նպատակով։ 

Ավտովճարումների վարկեր, որոնք նախատեսված են տարեկան կտրվածքով երկու պարտադիր վճարումներ հանդիսացող ավտոմեքենայի Գույքահարկի և ԱՊՊԱ-ի արագ, հարմարավետ եւ բացառիկ պայմաններով վճարումներն իրականացնելու համար։ Վարկատեսակները միակն են հայաստանյան ֆինանսական շուկայում։

«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն գրանցվել և լիցենզավորվել է 2006 թվականի մարտին, ՀՀ Կենտրոնական բանկի լիցենզիա թիվ 13: Կազմակերպության հիմնադիրն է հանդիսանում «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինքամերիկյան կազմակերպությունը, որը 2011թ. նոյեմբերի 1-ին  բաժնետոմսերի մի մասը փոխանցեց «ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս Կոոպերատիվ Յու. Էյնիդերլանդական կազմակերպությանը:

 «
ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինքկազմակերպությունը հիմնադրվել է 1984թ-ին ԱՄՆ-ում` Ջոն Հաթչի կողմից, որն էլ իր հերթին հիմնադրել է միկրոֆինանսական կազմակերպություններ Եվրասիայի, Միջին Արևելքի, Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի մի շարք երկրներում:

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ներկայումս ունի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների լայն ցանց Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում:

Ներկայումս «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն տրամադրում է հետևյալ վարկատեսակները`

 

Բիզնես վարկեր

Նախատեսված են բիզնեսով զբաղվող անձանց համար, ովքեր ուզում են զարգացնել, ընդլայնել և/կամ խթանել իրենց բիզնեսը:

 

Գյուղ վարկեր

Նախատեսված են գյուղացիական տնտեսություն վարող անձանց համար, ում միջոցներ են անհրաժեշտ իրենց տնտեսության կայուն աճն ապահովելու համար:

Գլխավոր տնօրեն Սթիվեն Մայքլ Հասս
Հասցե ՀՀ, ք. Երևան, Ագաթանգեղոսի 2ա
Հեռախոսահամար (012) 55 55 55
Էլ. հասցե info@finca.am
Վեբկայք https://www.finca.am

Ամենաընթերցվածը


Smartclick.ai