Հունվար-ապրիլին տնտեսական ակտիվությունն աճել է

20.05.2016 | 13:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016թ. հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 6% տնտեսական ակտիվություն:

Հիշեցնենք, որ 2016թ. հունվար-մարտին տնտեսական ակտիվությունը կազմել էր 5.5%:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2016թ. առաջին չորս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 4.1%-ով, իսկ շինարարության ծավալը՝ նվազել 7.4%-ով: Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին կրճատվել է 0.8%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի` ավելացել 9.3%-ով:

Սպառողական գների ինդեքսը Հայաստանում հաշվետու ամիսներին նվազել է 1.5%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3.4%-ով: 2016թ. հունվար-ապրիլին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 3.2%-ի չափով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-ապրիլին ավելացել է 19.4%-ով: Ընդ որում, ներմուծման ծավալն ավելացել է 18.4%-ով, իսկ արտահանման ծավալը՝ 21.7%-ով:

Դիտում՝ 3507
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai