Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մարտին աճել է

20.04.2016 | 12:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016թ. հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 5.5% տնտեսական ակտիվություն:

Հիշեցնենք, որ 2016թ. հունվար-փետրվարին տնտեսական ակտիվությունը կազմել էր 4.7%:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2016թ. առաջին երեք ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.9%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 3.3%-ով, իսկ շինարարության ծավալը՝ նվազել 2.2%-ով: Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին կրճատվել է 1.1%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի` ավելացել 9.6%-ով:

Սպառողական գների ինդեքսը Հայաստանում հաշվետու ամիսներին նվազել է 1.4%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3.9%-ով: 2016թ. հունվար-մարտին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 3.5%-ի չափով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-մարտին կրճատվել է 3.8%-ով: Ընդ որում, ներմուծման ծավալը կրճատվել 15.9%-ով, իսկ արտահանման ծավալն աճել է 26.3%-ով:

Դիտում՝ 10679
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW