Հունվար-մայիսին տնտեսական ակտիվությունը դանդաղել է

20.06.2016 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016թ. հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 5,5% տնտեսական ակտիվություն:

Հիշեցնենք, որ 2016թ. հունվար-ապրիլին տնտեսական ակտիվությունը կազմել էր 6%:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2016թ. առաջին հինգ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8,8%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 4,7%-ով, իսկ շինարարության ծավալը՝ նվազել 7,9%-ով: Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին կրճատվել է 0,1%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի` ավելացել 8,6%-ով:

Սպառողական գների ինդեքսը Հայաստանում հաշվետու ամիսներին նվազել է 1,6%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3,1%-ով: 2016թ. հունվար-մայիսին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 3,5%-ի չափով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-մայիսին ավելացել է 6,8%-ով: Ընդ որում, ներմուծման ծավալն ավելացել է 0,9%-ով, իսկ արտահանման ծավալը՝ 20,1%-ով:

Դիտում՝ 2878
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai