Արծվիկ Մինասյանը հրաժարվել է հնչեցնել մոնոպոլիստների անուններ

15.07.2016 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր ասել է, որ մենաշնորհների դեմ պայքարի շրջանակում առանձին անուններ չեն հնչելու:

Այս մասին նախարարն ասել է այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Նախարարությունը չի կարող ենթարկվել նեղ անձնական, խմբային շահերի: Իմ՝ որպես նախարարի, հիմնական խնդիրն է համակարգային լուծումներ առաջարկել կառավարությանը»,- հայտարարել է Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ «առանձին անունների հրապարակումը ավելորդ է, երբ նշվում են հստակ ոլորտները»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականին՝ քննարկելու հանրապետությունում առկա մենաշնորհները, Արծվիկ Մինասյանը նշել է, որ նախարարությունն արդեն ուսումնասիրություններ է կատարել հանրությանն առավել հետաքրքրող ապրանքատեսակների ոլորտներում եւ արդյունքները ներկայացրել գործադիրին:

Հիշեցնենք, որ վերոնշյալ ապրանքատեսակներն էին՝ կարագ, ալյուր, ցորեն, շաքարավազ, արեւածաղկի յուղ, հավի միս, նարինջ, բանան, բենզին, դիզելային վառելիք:

Դիտում՝ 4268
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai