Ներմուծվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը կհանրայնացվի

26.05.2016 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասել է, որ հանրությանն առավել հետաքրքրող 10 ապրանքատեսակների ներմուծման վերաբերյալ տեղեկատվությունը մինչեւ այս շաբաթվա վերջ կհրապարակվի նախարարության կայքում:

Այս մասին Արծվիկ Մինասյանն ասել է գործադիրի այսօրվա նիստի ժամանակ՝ անդրադառնալով նախորդ նիստում վարչապետի տված հանձնարարականի կատարման ընթացքին:

Նշենք, որ հանրությանն առավել հետաքրքրող 10 ապրանքատեսակներն են՝ կարագ, ալյուր, ցորեն, շաքարավազ, արեւածաղկի յուղ, հավի միս, նարինջ, բանան, բենզին, դիզելային վառելիք:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ, եւ նախարարությունը պարբերաբար ներկայացնելու է լիարժեք տեղեկատվություն Հայաստան ներմուծվող առավել մեծածավալ քանակի ապրանքների մասով:

«Ներկայում նաեւ քայլեր են կատարվում այս ուղղությամբ ծրագրային ապահովություն իրականացնելու առումով, որպեսզի տասանիշ կոդով ցանկացած ապրանքատեսակի մասով, ցանկացած երկրից ներմուծման դեպքում ներմուծողները եւ քաղաքացիները հեշտությամբ կարողանան օգտվել այդ ծառայությունից՝ ընդամենը հավաքելով տվյալները եւ ամբողջ անհրաժեշտ փաստաթղթերը: Ընթացակարգերը կներկայացվեն, կհրապարակվեն»,- խոստացել է նախարարը:

Դիտում՝ 4026
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai