Վարչապետը հանձնարարել է ներկրողների համար ստեղծել հավասար պայմաններ

19.05.2016 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարել է, որ բոլոր ներկրողների համար պետք է ստեղծվեն հարկային եւ մաքսային հավասար պայմաններ:

Այս մասին վարչապետն ասել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ:

Գործադիրի ղեկավարը հանձնարարական է տվել էկոնոմիկայի նախարարին՝ կազմել հուշաթերթ եւ տեղադրել այն նախարարության կայքում, որտեղ ներմուծում իրականացնել ցանկացող բոլոր անձինք կկարողանան ծանոթանալ անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակին՝ մյուս մարմիններում արհեստական խոչընդոտներ չստեղծելու համար:

Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է նաեւ Պետական եկամուտների կոմիտեին բոլոր ներկրողների համար ստեղծել հարկային եւ մաքսային հավասար պայմաններ՝ ընդգծելով, որ այդ գործընթացն ընթանալու է իր վերահսկողական ծառայության հսկողության ներքո, որը ստուգումներ է իրականացնելու շաբաթական կամ ամսական կտրվածքով:


Դիտում՝ 3706
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW