Անելիք Բանկը որեւէ մտահոգություն չունի կապիտալի համալրման ուղղությամբ

19.01.2015 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանն այսօր հրավիրված ասուլիսին ասել է, որ բանկը որեւէ մտահոգություն չունի կապիտալի համալրման ուղղությամբ:

Այս մասին Ներսես Կարամանուկյանն ասել է՝ անդրադառնալով ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից ընդունված ընդհանուր կապիտալի նվազագույն՝ 30 մլրդ պահանջի վերաբերյալ որոշմանը, որով նախատեսվում է մինչեւ 2017թ. հունվարի 1-ը բանկերի կապիտալը համալրել՝ այն դարձնելով 30 մլրդ:

«Այսօրվա դրությամբ բոլոր ցուցանիշներով ապահովում ենք մեր կապիտալի համարժեքությունը, պահպանում ենք նաեւ ԿԲ-ի կողմից հաստատված բոլոր տեսակի նորմատիվները: Իրացվելիությունը եւս բավական բարձր է»,- ասել է Ներսես Կարամանուկյանը՝ հավելելով, որ բանկը 2014թ. կատարել է 1 մլրդ դրամի տեսքով ուղղակի կապիտալի համալրում՝ կայուն եւ դինամիկ աճ ապահովելու նպատակով:

«Մեր բաժնետերն այս երկու տարիների ընթացքում համապատասխան կապիտալ ներդրումներ է կատարելու՝ բանկի աճն ապահովելու եւ 30 մլրդ կապիտալի նվազագույն շեմը սահմանված ժամկետում համալրելու համար: Կապիտալը համալրվում է ոչ միայն բաժնետիրոջ կողմից կապիտալի համալրմամբ, այլեւ շահույթի տեսքով: Մենք նախորդ տարի ստացել ենք շահույթ, եւ առաջիկա երկու տարիների ընթացքում շարունակելու ենք շահութաբեր աշխատել, հետեւաբար որեւէ մտահոգություն այս առումով այսօր չպետք է ունենան ո՛չ բանկը, ո՛չ նրա աշխատակիցներն ու հաճախորդները»,- ասել է նա:

Անդրադառնալով ԿԲ պահանջից բխող բանկերի հնարավոր միաձուլմանը եւ մի բանկի կողմից մյուսը գնելուն՝ Անելիք Բանկի վարչության նախագահը նշել է, որ հայկական բանկային համակարգում նման երեւույթը չի բացառում, բայց նկատել, որ «ինչ էլ լինի, լինելու է երկու տարվա ընթացքում»:

Խոսելով դրամի արժեզրկման հետեւանքով բանկային պրոդուկտների թանկացման մասին՝ Ներսես Կարամանուկյանը նկատել է, որ արդեն 2015թ. փետրվար-մարտ ամիսներից որոշ բանկային ծառայությունների մասով կարող է դիտվել ոչ մեծ ծավալի գնաճ:

Դիտում՝ 3200
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai