Անելիք Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 1 մլրդ դրամով

12.09.2014 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Անելիք Բանկ» ՓԲԸ բաժնետեր լիբանանյան «Կրեդիտ Բանկ Ս.Ա.Լ.»-ն Անելիք Բանկի կանոնադրական կապիտալն ավելացրել է 1 մլրդ ՀՀ դրամով:

Ինչպես հայտնել են Անելիք Բանկում, բաժնետիրոջ կողմից կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ որոշումը կայացվել է դեռեւս ընթացիկ տարվա մայիս ամսին: Նշված միջոցներն ուղղվելու են բանկի ռազմավարական ծրագրի իրականացմանը, զարգացման տեմպերի պահպանմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների փաթեթի ավելացմանը:

«Կանոնադրական կապիտալի ավելացումը հնարավորություն կտա Անելիք Բանկին իրականացնել առավել լայնածավալ եւ դիվերսիֆիկացված վարկավորում, ընդլայնել մատուցվող ծառայությունների տեսականին` ներգրավելով նոր հաճախորդներ, ինչպես նաեւ ընդլայնել մասնաճյուղերի ցանցը: Ունենալով Լիբանանի խոշորագույն բանկերից մեկի` Կրեդիտ Բանկի աջակցությունը` վստահ եմ, որ մենք կավելացնենք մեր ձեռքբերումները եւ կկարողանանք առավել հավակնոտ հեռանկարային ծրագրեր իրականացնել»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:


Դիտում՝ 6397
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai