Կոնվերս Բանկն ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
04.09.2017 | 18:25 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

Ինչպես նշել են բանկում, անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերը սահմանված ժամկետում ամբողջությամբ տեղաբաշխվել են:
Օգոստոսի 3-ից սկսված գործընթացի արդյունքում տեղաբաշխվել է 1 մլրդ դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմս: Տեղաբաշխված մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 000 դրամ է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը տարեկան 10,5% է, իսկ արդյունավետ տոկոսադրույքը՝10,78%:
«Սա այս տարի Կոնվերս Բանկի կողմից պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումն է: Ավելի վաղ՝ մայիսին, բանկը հաջողությամբ տեղաբաշխել էր դոլարային պարտատոմսերի առաջին տրանշը՝ ընդհանուր $6 մլն անվանական արժեքով 60 հազ. հատ արժեկտրոնային պարտատոմս:
Պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքը վկայում է բանկի պարտքային արժեթղթերի նկատմամբ շուկայում առկա մեծ հետաքրքրության մասին: Արձագանքելով ձեւավորված պահանջարկին՝ բանկը մտադիր է շարունակել թե’ դրամային, թե’ դոլարային պարտատոմսերի թողարկումը՝ մշտական մասնակցություն ապահովելով պարտատոմսերի շուկայում»,- նշված է հաղորդագրությունում:
Տեղաբաշխմանը կհետեւի պարտատոմսերի ցուցակումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» կորպորատիվ պարտատոմսերի բորսայական հարթակում արժեթղթերի համար երկրորդային շուկա ապահովելու նպատակով:
Վերջին լուրեր
17.05.2025 | 00:05 Հոդվածներ
Coffee House-ի 10 տարվա ճանապարհը, սիրո բաղադրիչն ու անփոփոխ արժեքները
16.05.2025 | 20:00 Նորություններ
16.05.2025 | 16:23 Նորություններ
16.05.2025 | 15:54 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: