Կոնվերս Բանկը սկսել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

03.08.2017 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #պարտատոմս
Կոնվերս Բանկը սկսել է իր թողարկած կորպորատիվ դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը:
 
Բանկում նշել են, որ տեղաբաշխմանը կհաջորդի պարտատոմսերի ցուցակումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Թողարկման ընդհանուր ծավալը 1 մլրդ դրամ է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 000 դրամ է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմելու է տարեկան 10,5%, իսկ էֆեկտիվ տոկոսադրույքը՝ 10,78%:

Նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռք բերել, ներառում է 15 պարտատոմս. կազմում է 1 500 000 դրամ:

«Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ տեղաբաշխումն է. առաջինն իրականացվել էր դոլարով: Բանկը, հավատարիմ մնալով իր հաճախորդներին բանկային պրոդուկտների առավել լայն տեսականի մատուցելու քաղաքականությանն, այս անգամ առաջարկում է դրամային պարտատոմսեր, որոնք գրավիչ են ֆինանսական շուկայում դրանց նկատմամբ աճող հետաքրքրությամբ»,- ասել է Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը՝ հավելելով, որ ներգրավված միջոցներն ուղղվելու են տնտեսության տարբեր ոլորտների վարկավորմանը:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Թողարկված պարտատոմսերի ռեեստրը վարելու է «Կապիտալ ինվեսթմենթս» ընկերությունը, որն իրականացնելու է նաեւ շուկա ստեղծողի գործառույթները:
Դիտում՝ 72185
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo