Կոնվերս Բանկը տեղաբաշխել է դոլարային պարտատոմսերի 1-ին տրանշը

17.05.2017 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #պարտատոմս
Կոնվերս Բանկը նախօրեին ավարտել է դոլարային պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը:

Ինչպես հայտնել են բանկում, գործընթացը սկսվել էր մայիսի 5-ին:

Տեղաբաշխվել է ընդհանուր $6 մլն անվանական արժեքով 60 հազ. հատ արժեկտրոնային պարտատոմս: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը  $100 է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը տարեկան 5,75% է:

Պարտատոմսերում ներդրողների 86,67%-ը եղել են ֆիզիկական անձիք, իսկ 13,33%-ը՝ իրավաբանական անձիք:
 
«Տեղաբաշխումը կատարվել է Կոնվերս Բանկի ռազմավարությանը համահունչ: Պարտատոմսերում հիմնական ներդրողները, ինչպես եւ նպատակադրվել էինք, ֆիզիկական անձ հաճախորդներն են: Հատկանշանական է նաեւ, որ պահանջարկը գերազանցեց առաջին տրանշով առաջարկվող ծավալը»,- ասել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Բանկում հիշեցրել են, որ պարտատոմսերը երաշխավորված են Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` ավանդների երաշխավորման ծավալներով:

Թողարկված պարտատոմսերի ռեեստրի վարման միջնորդությունն ու շուկա ստեղծողի գործառույթներն իրականացնելու է «Կապիտալ ինվեսթմենթս» ընկերությունը:
Դիտում՝ 60768
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai