«Կրպակ»-ի հիմնադիրներից մեկը «Սթար»-ի նախկին տնօրեն Վահան Քերոբյանն է

10.01.2014 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Մեդիամաքս-ը շարունակում է «հետաքննել» «Սթար» առեւտրային ցանցի նախկին մասնաճյուղերում բացված «Կրպակ» խանութների ցանցի պատկանելիության թեման:

ՀՀ կառավարության Էլեկտրոնային ռեգիստրի տեղեկատվության համաձայն, «Կրպակ» ՍՊԸ-ն հինգ հիմնադիր ունի. Վահան Քերոբյան, Արշակ Քոսյան, Սուրեն Մադոյան, Ռուստամ Ալավերդյան, Արման Սահակյան:

Վահան Քերոբյանը «Սթար» առեւտրային ցանցի գործադիր տնօրենն էր 2004-2012 թթ. եւ պաշտոնից հեռացել էր 2012թ. օգոստոսին:

Վերջին տարիներին նա զարգացնում է Menu.am նախագիծը, որի մասին պատմել էր 2013թ. մայիսին Banks.am-ին տված հարցազրույցում:

Banks.am-ը կփորձի կապ հաստատել Վահան Քերոբյանի հետ`«Կրպակ» ցանցի մասին զրուցելու ակնկալիքով:

Դիտում՝ 23288
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai