«Կարֆուրը» խոստանում է բացվել մարտին

02.02.2015 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ /

Ֆրանսիական «Կարֆուր» (Carrefour) հիպերմարկետների ցանցի առաջին խանութի բացումը Երեւանում նախատեսվում է այս տարվա մարտին:

Այս մասին Banks.am-ին ասել է «Մաջիդ ալ Ֆութեիմ» խմբի (Majid Al Futtaim) մարքեթինգի եւ ռեսուրսների գծով գլխավոր մենեջեր Լորան Նազեն (Laurent Nazet):

«Այժմ մեր խանութի բացման նախապատրաստական աշխատանքները գտնվում են վերջնական փուլում: 99% հավանականությամբ մենք կբացվենք մարտին»,- ասել է Լորան Նազեն:

«Մաջիդ ալ Ֆութեիմ» խումբը 1995-ից ի վեր «Կարֆուր» առեւտրանիշի ներքո աշխատում է Մերձավոր Արեւելքում, Կովկասում եւ Հյուսիսային Աֆրիկայում:

Հիշեցնենք, որ Երեւանում «Կարֆուրի» բացումը նախատեսվում էր դեռ անցած տարվա 3-րդ եռամսյակում:  

2014թ. մայիսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսիայի առաջնորդ Ֆրանսուա Օլանդն այցելեցին «Երեւան մոլ» առեւտրային կենտրոն՝ «Կարֆուր» հիպերմարկետի շինհրապարակ: Նախագահների ներկայությամբ ստորագրվեց նախնական վարձակալության պայմանագիր «Երեւան մոլի» եւ «Կարֆուր» ընկերության միջեւ:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ «Կարֆուր»-ի բացումը պետք է տեղի ունենար այս տարվա հունվարի վերջին:

Առաջին «Կարֆուր» խանութը բացվել է Փարիզում 1963թ.: Ներկայում այն հիպերմարկետների երկրորդ ամենախոշոր ցանցն է աշխարհում, 30 երկրում ունի մոտ 16 հազ. խանութ:

Դիտում՝ 49352
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai