«ԿԱՄՈՒՐՋ»-ը բարելավել է սահմանամերձ համայնքներում տրամադրվող վարկերի պայմանները

02.09.2014 | 12:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն զգալիորեն բարելավել է Հայաստանի սահմանամերձ համայնքներում տրամադրվող վարկերի պայմանները:

Ինչպես հայտնել են կազմակերպությունում, Հայաստանի Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ շուրջ 30 գյուղական համայնքներում ՀՀ դրամով վարկերը կտրամադրվեն առանց տրամադրման եւ սպասարկման վճարների գանձման, իսկ վարկերի տոկոսները կնվազեն 2-6%-ային կետով:

Բացի այդ, բնակարանային պայմանների բարելավման՝ վերանորոգման/վերակառուցման դրամային վարկերը կտրամադրվեն 16% տոկոսադրույքով՝ առանց սպասարկման եւ տրամադրման վճարների ու միջնորդավճարի գանձման:

««ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն, հանդիսանալով սոցիալապես պատասխանատու ընկերություն, միշտ աջակցել եւ աջակցում է իր հաճախորդներին, մանավանդ, երբ հարցը վերաբերում է սահմանամերձ գյուղերի բնակչությանը: Այսուհետ Տավուշի մարզի 23 եւ Վայոց Ձորի 4 համայքներում մենք կտրամադրենք ընկերության բոլոր վարկատեսակները զգալի ցածր տոկոսադրույքով, իսկ տրամադրման եւ սպասարկման վճարները ընդհանրապես չեն գանձվի:

Մենք կոչ ենք անում նաեւ ՀՀ ֆինանսական համակարգի մյուս կազմակերպություններին նույնպես, հնարավորության սահմաններում, աջակցել մեր սահմանամերձ համայնքների բնակչության սոցիալական խնդիրներին եւ համայնքների զարգացմանը:

Վստահ եմ, ընկերության այս քայլը դրական ազդեցություն կունենա Հայաստանի սահմանամերձ համայքների բնակչության շրջանում», - նշել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ Խորհրդի նախագահ Արա Աղայանը:

Դիտում՝ 1954
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai