Հայտնի է «Ղեկին ՎՏԲ-ի հետ» ակցիայի գլխավոր մրցանակակիրը

18.07.2014 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն ու MasterCard ընկերությունն ամփոփել են «Ղեկին ՎՏԲ-ի հետ» ակցիան, որի «դեմքն» էր «Միսս Հայաստան 2003» եւ «Վիցե Միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը:

Գլխավոր մրցանակին` Peugeot 107 AT ավտոմեքենայի, արժանացել է ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ Սոնա Ծառուկյանը:   

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւն ասել է, որ «Ղեկին ՎՏԲ-ի հետ» ակցիայի նպատակն էր ցույց տալ սպառողներին Հայաստանի տարածքում եւ արտասահմանում MasterCard քարտերով կատարած վճարումների առավելությունները եւ աջակցել Բանկի հաճախորդների շրջանում անկանխիկ վճարումների մասնաբաժնի ավելացմանը:

«Մենք համագործակցում ենք MasterCard-ի հետ 2013 թ-ից, իսկ բանկի կողմից թողարկված MasterCard քարտերը ներառված են ՎՏԲ խմբի Միասնական բանկոմատների ցանցում, եւ այդ քարտապանները կարող են կանխիկացնել իրենց միջոցները խմբի ներկայության բոլոր երկրներում նույն պայմաններով, ինչ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներում»:

Նա նաեւ հավելել է, որ նման ակցիաները շարունակական են լինելու:

MasterCard-ի կառավարիչ-տնօրեն Ալեքսանդր Դունաեւը, իր հերթին, նույնպես գոհունակություն է հայտնել ակցիայի անցկացման կապակցությամբ: Նա վստահություն է հայտնել, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ միասին ակցիայի միջոցով իրենք սեւեռեցին քարտերի հիմնական օգտագործողների եւ բանկերի նոր հաճախորդների ուշադրությունը այն բանի վրա, թե որքան պարզ եւ հարմար է կատարել վճարումներ գնումների եւ ծառայությունների դիմաց MasterCard միջազգային վճարային համակարգի քարտերով:

«Ղեկին ՎՏԲ-ի հետ» ակցիային կարող էին մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի Cirrus/Maestro, MasterCard Standart եւ MasterCard Gold բոլոր քարտապանները՝ վճարելով ցանկացած գումարի գնումների եւ ծառայությունների դիմաց ինտերնետի միջոցով կամ երկրի տարածքում եւ արտասահմանում գտնվող առեւտրի եւ սպասարկման ցանկացած կետում 2014թ. ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 30-ը ներառյալ:

Ըստ ակցիայի պայմաննների՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի առեւտրի եւ սպասարկման ցանկացած կետում ամեն 1000 դրամի գործարքի դիմաց քարտապանը ստանում էր 2 բոնուսային միավոր, իսկ երկրի տարածքում եւ արտասահմանում առեւտրի եւ սպասարկման այլ կետերում կատարած նույն գումարի գործարքի դիմաց՝ 1 բոնուսային միավոր:

Արշավի արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի առավելագույն միավորներ հավաքած հաճախորդները մասնակցեցին 100 արժեքավոր մրցանակների խաղարկությանը՝ 50 ավանդի հավաստագրիր «+1%» եւ 50 վարկ «-1%» արտոնյալ պայմաններով: Այդ մասնակիցների միջեւ խաղարկվեց նաեւ գլխավոր մրցանակը՝ Peugeot 107 AT ավտոմեքենան:  

Դիտում՝ 3841
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai