ՎՏԲ-Հայաստան Բանկն ու MasterCard-ը մեկնարկել են «Ղեկին ՎՏԲ-ի հետ» ակցիան (ֆոտոշարք)

18.04.2014 | 14:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն ու MasterCard ընկերությունն այսօր ազդարարել են «Ղեկին ՎՏԲ-ի հետ» ակցիայի մեկնարկի մասին` ուղղված անկանխիկ գործարքների խթանմանը:

Ակցիայի «դեմքն» է դարձել «Միսս Հայաստան 2003» եւ «Վիցե Միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը, իսկ ակցիայի գլխավոր մրցանակը Peugeot 107 AT ավտոմեքենան է:   

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւն ասել է, որ «Ղեկին ՎՏԲ-ի հետ» ակցիայի նպատակն է ցույց տալ սպառողներին MasterCard քարտերով Հայաստանի տարածքում եւ արտասահմանում կատարած վճարումների առավելությունները եւ աջակցել Բանկի հաճախորդների շրջանում անկանխիկ վճարումների մասնաբաժնի ավելացմանը:

Ակցիային կարող են մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի Cirrus/Maestro, MasterCard Standart եւ MasterCard Gold բոլոր քարտապանները՝ վճարելով ցանկացած գումարի գնումների եւ ծառայությունների դիմաց ինտերնետի միջոցով կամ երկրի տարածքում եւ արտասահմանում գտնվող առեւտրի եւ սպասարկման ցանկացած կետում 2014թ. ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 30-ը ներառյալ:

Միավորները կուտակվում են քարտապանի հաշվին հետեւյալ հաշվարկով.

- բանկի առեւտրի եւ սպասարկման ցանկացած կետում ամեն 1000 դրամի անկանխիկ գործարքի դիմաց քարտապանը ստանում է 2 բոնուսային միավոր;

- երկրի տարածքում եւ արտասահմանում գտնվող առեւտրի եւ սպասարկման ցանկացած կետում ամեն 1000 դրամի անկանխիկ գործարքի դիմաց քարտապանը ստանում է 1 բոնուսային միավոր:

Մեկ գործարքից հնարավոր է կուտակել առավելագույնը 50 միավոր:  

Արշավի արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի առավելագույն միավորներ հավաքած հաճախորդները կմասնակցեն 100 արժեքավոր մրցանակների խաղարկությանը՝ 50 ավանդի հավաստագրիր «+1%» եւ 50 վարկ «-1%» արտոնյալ պայմաններով:

100 մասնակիցների միջեւ կխաղարկվի նաեւ գլխավոր մրցանակը՝ Peugeot 107 AT ավտոմեքենան:  

Դիտում՝ 5079
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai