Կոնվերս Բանկը նախաձեռնել է «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագիծը

03.06.2014 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ՝ «Խաչատուրյան Տրիո»-ի հետ համատեղ, մեկնարկել է «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագիծը, որի շրջանակներում յուրաքանչյուր ոք Կոնվերս Բանկի հատուկ հաշվեհամարին կարող է փոխանցել գումար՝ Վանաձորի երաժշտական դպրոցի սաներին աջակցելու համար:

Բարեգործական դրամահավաքն ավարտվելու է սեպտեմբերի 1-ին, երբ ողջ գումարը կրկնապատկվելու է բանկի կողմից: Այս միջոցներով երեխաների համար ձեռք են բերվելու նոր երաժշտական գործիքներ:

«Լավագույն կրթությունը մեր երեխաներին. սա շքեղություն չէ, այլ անհրաժեշտություն: Այսօրվա մանուկն ապագա ուսուցիչն է, գիտնականը, գործարարն ու երաժիշտը: Հայաստանի ապագա կերտողն է: Այդ իսկ պատճառով այս տարի Կոնվերս Բանկն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր կրթական ոլորտում: «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագիծը դրանցից մեկն է», - նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, ավելացնելով,  որ մինչեւ տարեվերջ բանկը ներկայացնելու է եւս մի քանի խոշոր կրթական ծրագիր:

Հիշեցնենք, որ մայիսին բանկում մեկնարկել է «Ապագայի թիմ» ուսումնական ծրագիրը՝ երիտասարդ մասնագետների համար:

Կոնվերս Բանկի գլխամասում «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագծին զուգահեռ մեկնարկել է հայտնի լուսանկարիչ Վիգեն Մնոյանի ցուցահանդեսը: Լուսանկարներին պատկերված են Վանաձորի եւ այլ երաժշտական դպրոցների սաները՝ դասերի ժամանակ: Ցուցահանդեսի բացումն ազդարարվեց անսպասելի համերգով՝ Կոնվերս Բանկի գլխամասի սպասարկման սրահում երիտասարդ երաժիշտները հաճելի անակնկալ էին պատրաստել բանկի հաճախորդների համար:

«Հարուստ է նաեւ «Խաչատուրյան Տրիո»-ի եւ հայաստանյան երաժշտական դպրոցների համագործակցության պատմությունը: Կոնվերս Բանկի աջակցությամբ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ «Տրիո»-ի երաժիշտները կազմակերպում են վարպետության դասընթացներ երկրի երաժշտական դպրոցներում: Վանաձորի դպրոցում նույնպես կլինեն այսպիսի դասեր»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 1986
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai