Կոնվերս Բանկում մեկնարկել է «Ապագայի թիմ» ծրագիրը

20.05.2014 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկում մեկնարկել է «Ապագայի թիմ» ուսումնական ծրագիրը, որի   շրջանակներում նախընտրական փուլերը հաղթահարած  25 երիտասարդներ մասնակից են դարձել բանկի առաջատար մասնագետների կողմից հատուկ մշակված 1,5 ամիս տեւողությամբ դասընթացներին:

«Առաջին անգամ «Ապագայի թիմ» ծրագիրն անց է կացվել 2012-ին: Ծրագրի ավարտին 20 մասնակից դարձան Կոնվերս Բանկի աշխատակից: 2012-ի լավ ցուցանիշներով  ոգեշնչվելով՝ 2013-ին ծրագիրն  իրականացրեցինք 2-րդ անգամ, իսկ Կոնվերս Բանկում աշխատանքի անցած երիտասարդ մասնագետների թիվը գրեթե կրկնապատկվեց», - տեղեկացրել  է Կոնվերս Բանկի անձնակազմի կառավարման բաժնի պետ Լուսինե Մելիքսեթյանը:

Դասընթացներն անց են կացվում շաբաթական 2-3 օր, 2 ժամ տեւողությամբ՝ Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակի ուսումնական կենտրոնում: Ծրագրի ավարտից հետո, հաջողությամբ հաղթահարելով ատեստացիայի փուլը, երիտասարդ մասնագետները աշխատանքի կանցնեն Կոնվերս Բանկում:

«Յուրաքանչյուր տարի Կոնվերս Բանկում աշխատանքի են անցնում բուհերի տասնյակ շրջանավարտներ: Մեզ համար անչափ կարեւոր է եռանդուն եւ որակյալ մասնագետների ներգրավումը աշխատանքային պրոցեսի մեջ: Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական ռազմավարության ծրագրերն այս տարի ուղղված են, մասնավորապես, կրթությանը», - նշել է բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
 
2014-ին նախատեսվում է անցկացնել եւս մեկ «Ապագայի թիմ» ծրագիր, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ծրագրի մասնակիցներն ընտրվում են ըստ հատուկ մշակված թեստավորման եւ անհատական հարցազրույցի:

Դիտում՝ 3293
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai