«Հայկական Մեծ քառյակից» մեկի լիցենզիան դադարեցվել է

16.07.2013 | 10:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից արձանագրված խախտումների հիման վրա դադարեցվել է «Էկոնոմիկս-Աուդիտ» ՍՊԸ-ի աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի գործողությունը:

Ստուգման արդյունքներով բացահայտվել է, որ մի շարք ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում տրամադրված աուդիտորական եզրակացությունները կազմվել են առանց աուդիտի ստանդարտներին համապատասխան աուդիտ անցկացնելու, հայտնում է ֆիննախի մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ Էկոնոմիկս-Աուդիտ ընկերությունը, որի ակտիվները 2011-ի վերջի դրությամբ կազմել են 2 մլն դրամ, կապիտալը՝ 1,3 մլն դրամ, 2012-ին 3-րդ տեղն է զբաղեցրել է Հայաստանում պարտադիր աուդիտի ենթակա խոշոր կազմակերպություններին աուդիտորական եզրակացությունների տրամադրման թվով (48 եզրակացություն):

Համեմատության համար՝ Հայաստանի խոշորագույն աուդիտորական ընկերություն Գրանթ Թորնթոնը 2012-ին տրամադրել է 54 եզրակացություն:

«Հայկական Մեծ Քառյակի» մասին Banks.am-ի անդրադարձը կարդացեք այստեղ:
 
Դադարեցվել է նաեւ Էկոնոմիկս-Աուդիտի երեք աուդիտորների որակավորման վկայականների գործողությունը, որոնց կողմից կազմված և ստորագրված աուդիտորական եզրակացությունները ճանաչվել են ոչ հավաստի:

Դիտում՝ 5090
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai