«Հայկական Մեծ Քառյակը». 6 աշխատակցով ընկերությունը սպասարկել է 58 խոշոր կազմակերպություն

05.02.2013 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Թեեւ աուդիտորական ընկերությունների Մեծ Քառյակից երեքը աշխատում են Հայաստանում, նրանցից ոչ մեկը մեր երկրում խոշոր հաճախորդների թվով չի գտնվում աուդիտորական ընկերությունների առաջատարների թվում:

Այդ մասին է նախորդ շաբաթ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակած խոշոր կազմակերպությունների պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի 2012 թվականի արդյունքները, որոնց Մեդիամաքս-ն արդեն անդրադարձել է:

Ոչ պակաս ուշագրավ է տեսնել, թե որ աուդիտորական ընկերություններն են սպասարկել խոշոր կազմակերպություններին:

ՀՀ ֆինանսների նախարարության տրամադրած ցանկի համաձայն, աուդիտի ենթարկված 660 խոշոր կազմակերպություններից (16-ի աուդիտը դեռ ընթացքում է) 2012-ին առավելագույն թվով կազմակերպությունների աուդիտ է անցկացրել լայն հանրությանն անհայտ Էն-Աուդիտ ընկերությունը (58 եզրակացություն):

Հիմնադիր-մասնակիցներ Վարդան Նիկողոսյանի եւ Նունե Ալեքսանյանի, 31.12.2011-ի դրությամբ 224,2 հազ. դրամ սեփական կապիտալով եւ 27 մլն դրամ ակտիվներով այս ընկերությունը նույն ամսաթվի դրությամբ ունի 6 աշխատակից, որոնցից որակավորված աուդիտոր են 5-ը:

Երկրորդ տեղում է աշխատակիցների թվով Հայաստանի խոշորագույն աուդիտորական ընկերություն Գրանթ Թորնթոնը (54 եզրակացություն), երրորդ հորիզոնականում է Էկոնոմիկս Աուդիտ ընկերությունը (48 եզրակացություն), որի ակտիվները 2011-ի վերջի դրությամբ կազմում են 2 մլն դրամ, կապիտալը՝ 1,3 մլն դրամ:

Մեծ Քառյակից առաջատարների տասնյակում է միայն Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիան (9-րդ տեղ), որը սպասարկել է 26 կազմակերպության:

Մեդիամաքս-ը կազմել է 2012-ին 2011-ի արդյունքներով Հայաստանի խոշոր (ավելի քան 1 մլրդ դրամ շրջանառությամբ եւ/կամ ակտիվների հաշվեկշռային արժեքով) կազմակերպությունների աուդիտն անցկացրած աուդիտորական ընկերությունների ցանկը՝ նշելով, թե որքան են այդ ընկերությունները տրամադրել դրական, վերապահումով, բացասական եզրակացություն եւ քանի անգամ են հրաժարվել կարծիք տրամադրելուց: Նշենք, որ պարտադիր աուդիտի արդյունքներով ստացվել է ընդամենը 2 բացասական եզրակացություն, իսկ կարծիքներից հրաժարվելու դեպքերի թիվը 29 է:

  Աուդիտորական ընկերություն Դրական եզրակաց. թիվը Վերապահ. եզրակաց. թիվը Կարծիքից հրաժ. թիվը Բացաս. եզրակաց. թիվը Ընդամենը
1 «Էն-Աուդիտ» ՍՊԸ 47 9 2 0 58
2 Գրանթ Թորնթոն ՓԲԸ 37 12 4 1 54
3 Էկոնոմիկս Աուդիտ ՍՊԸ 41 5 2 0 48
4 Ջի Ընդ Քո. Աուդիտ ՍՊԸ 14 25 1 0 40
5 Պրոգրես-Աուդիտ ՓԲԸ 5 32 0 0 37
6 Փըրֆեքթ Աուդիտ ՍՊԸ 27 7 0 0 34
7 Աուդիտ Սերվիս ՍՊԸ 16 17 0 0 33
8 Ֆինտեխ Աուդիտ ՓԲԸ 23 2 2 0 27
9 Աուդիտ Սըփորթ Արմենիա ՓԲԸ 5 21 1 0 27
10 Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա ՓԲԸ 26 0 0 0 26
11 Բեյքեր Թիլլի Արմենիա ՓԲԸ 19 5 0 0 24
12 Երևան-Աուդիտ Կոնսալտ ՓԲԸ 2 20 1 0 23
13 ԹՄ Աուդիտ ՓԲԸ 16 4 0 0 20
14 ՀայԱուդիտ ՍՊԸ 12 6 0 0 18
15 Լեգալ Աուդիտ ՍՊԸ 13 1 3 0 17
16 Էյ.Էֆ.Ջի. Աուդիտ ՍՊԸ 5 7 5 0 17
17 Գարանտ Աուդիտ ՍՊԸ 5 9 3 0 17
18 Սօս Աուդիտ ՍՊԸ 15 1 0 0 16
19 ԱՎԱ-Աուդիտ Փարթներս ՍՊԸ 11 3 1 0 15
20 Աուդիտ Սթար ՍՊԸ 4 10 0 1 15
21 Էյ-Էն Աուդիտ ՓԲԸ 12 0 0 0 12
22 Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ ՍՊԸ 8 4 0 0 12
23 Փրայսուոթերհաուս Կուպերս Արմենիա ՍՊԸ 8 1 1 0 10
24 Բի-Դի-Օ Արմենիա ՓԲԸ 5 4 0 0 9
25 Լոնդոն Բիզնես Գրուպ ՀՁ ՍՊԸ 2 3 3 0 8
26 Փի-Էյչ-Փի Աուդիտ ՓԲԸ 8 0 0 0 8
27 Ռեալ Աուդիտ ՍՊԸ 7 0 0 0 7
28 Ջեներալ Ստանդարդ Քընսալթինգ ՍՊԸ 4 3 0 0 7
29 Էրնսթ Ընդ Յանգ ՓԲԸ 3 3 0 0 6
30 Թրասթ Աուդիտ ՓԲԸ 1 5 0 0 6
31 ՍԱԱՄ-Աուդիտ ՓԲԸ 2 3 0 0 5
32 Էյ-Էմ-Էյչ Աուդիտ ՓԲԸ 1 3 0 0 4
Դիտում՝ 28264
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai