Մեկնարկել է սկսնակ հաշվապահների պատրաստման ծրագիրը
06.05.2013 | 12:38
Գլխավոր էջ /
Նորություններ /
Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՈՒՄԿ


Այսօր Երեւանում մեկնարկել է սկսնակ հաշվապահների պատրաստման ծրագիրը, որն իրականացնում է Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն (ՀՈՒՄԿ) կրթական հիմնադրամը՝ «Հայ երիտասարդ կանանց ասոցիացիա»-ի եւ «Գործ բոլորին» աշխատանքի տեղավորման գործակալության հետ համատեղ:
Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՈՒՄԿ-ի գործադիր տնօրեն Հասմիկ Սահակյանը, ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի Զարգացման եւ Համագործակցության Գործակալության /SDC/ կողմից: Ծրագրի նպատակն է վերապատրաստել թվով 50 գործազուրկ կանանց:
Ուսուցումը տարվում է հետեւյալ ծրագրով.
- Հաշվապահական հաշվառման հիմունքներ եւ հիմնական ստանդարտներ;
- ՀՀ նոր հաշվային պլան;
- ՀՀ հարկային համակարգ;
- Տնտեսական իրավունք եւ պայմանագրեր;
- Կիրառական հաշվապահություն;
- Համակարգչային հմտություններ;
- Հաշվապահական ծրագրեր;
- Հոգեբանի խորհուրդը;
- Ինչպես դիմել աշխատանքի:
Հասմիկ Սահակյանի խոսքով, ակնկալվում է, որ դասընթացի բարեհաջող ավարտի դեպքում մասնակիցներն ի վիճակի կլինեն.
- աշխատել որպես հաշվապահ /հաշվետար;
- ունենալ խոր գիտելիքներ հաշվապահական հաշվառման, տնտեսական իրավունքի, ՀՀ հարկային դաշտի ոլորտներոմ;
- տիրապետել համակարգչային ժամանակակից ծրագրերին;
- կողմնորոշվել աշխատանքի շուկայում:
Վերջին լուրեր
17.05.2025 | 00:05 Հոդվածներ
Coffee House-ի 10 տարվա ճանապարհը, սիրո բաղադրիչն ու անփոփոխ արժեքները
16.05.2025 | 20:00 Նորություններ
16.05.2025 | 16:23 Նորություններ
16.05.2025 | 15:54 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: