Facebook
Google Extention
RSS


Հինգշաբթի, Մայիս 23
Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն
RSS
 

Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն (ՀՈՒՄԿ) կրթական հիմնադրամը հիմնվել է 1998թ. Երևանում, Եվրամիության Tacis ծրագրի շրջանակներում: Այսօր կենտրոնը հաշվապահության, կառավարման, բիզնեսի ոլորտներում մասնագիտական ուսուցում տրամադրող առաջատար հաստատություններից է, որի նպատակն է ազգային և միջազգային չափանիշներին համապատասխանող մասնագետների պատրաստումը:

Կենտրոնի հիմնական կրթական ծրագրերն են`

Մագիստրատուրա "Հաշվապահական հաշվառում և աուդիտ” մասնագիտությամբ

ՀՈՒՄԿ հիմնադրամի մագիստրատուրան բարեհաջող կերպով անցել է պետական հավատարմագրման գործընթացը դեռևս 2007թ. (մասնագիտության պետական հավատարմագրեր No. 181 և 182): Մագիստրոսական ծրագրին կարող են դիմել պետական կամ ոչ պետական հավատարմագրված բուհերի շրջանավարտները:

Առկա ուսուցմամբ մագիստրական ծրագրի տևողությունը 2 տարի է: Ուսման ժամանակացույցը ճկուն է: Ուսուցումն իրականացվում է առավոտյան և երեկոյան ժամերին: Շրջանավարտներին տրվում է պետական նմուշի դիպլոմ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ: Ընդունելությունն անցկացվում է հարցազրույցի հիման վրա:

Մագիստրական ծրագրի առանձնահատկություններն են`

- ՈՒսումնական ծրագիրը համապատասխանեցված է մասնագիտական որակավորում շնորհող ազգային և միջազգային կազմակերպությունների պահանջներին:

- Բուհում դասավանդում են հաշվապահական հաշվառման, աուդիտի, հարկային և իրավական ոլորտները ներկայացնող առաջատար մասնագետները:

- Կազմակերպվում է ուսումնաարտադրական պրակտիկա Հայաստանի լավագույն կազմակերպություններում:

- Բուհն աջակցում է ուսանողներին աշխատանքի տեղավորման հարցում:

- Բուհը հագեցված է հարմարավետ կահավորված լսարաններով, ժամանակակից համակարգչային լսարանով և մասնագիտական հարուստ գրադարանով:

- Բուհի շրջանավարտների ավելի քան 90%-ը ապահովված է աշխատանքով:

ՀՈՒՄԿ հիմնադրամն առաջարկում է նաև`

Սկսնակ հաշվապահների պատրաստման դասընթաց

Դասընթացի տևողությունը 3 ամիս է. այն ներառում է հետևյալ առարկաները` - Հաշվապահական հաշվառման հիմունքներ և հիմնական ստանդարտներ
- Հաշվային պլան
- ՀՀ հարկային համակարգ
- Կիրառական հաշվապահություն
- Հաշվապահական ծրագրեր /"ՀԾ-Հաշվապահ”, "1C”/

Գործող հաշվապահների համար վերապատրաստման դասընթացներ

Դասընթացի տևողությունը 2,5 ամիս է: Դասընթացի ծրագիրը մշակված է ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահների որակավորման քննության ծրագրին համապատասխան:

- ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտներ, դրանց համեմատականը միջազգային ստանդարտների հետ և հաշվային պլան
- ՀՀ հարկային համակարգ
- Աուդիտ
- Տնտեսական իրավունք:

Դասընթացներ հաշվապահների և գործարարների համար

- Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ /IFRS/
- Տնտեսական իրավունք
- Աշխատանքային օրենսդրության պարզաբանումներ
- ՀՀ հարկային օրենսդրության պարզաբանումներ
- Ֆինանսական հաշվետվությունների կազմում
- Ֆինանսական կառավարում
- Տնտեսագիտության տեսություն
- Աուդիտի ստանդարտներ
- Ինքնարժեքի հաշվառում
- Ապահովագրական ընկերությունների հաշվապահություն
- Բանկային հաշվապահություն
- Մտավոր սեփականության պաշտպանության հարցեր
- Համակարգչային ծրագրեր /Windows Word, Excel, Access/:

Դասընթացի մասնակիցներին տրվում են անհրաժեշտ գրքերն ու ՀՈՒՄԿ-ի կողմից մշակված ուսումնական նյութերը: Դասընթացի ավարտին ունկնդիրներին տրվում են հավաստագրեր: Խմբերը հավաքագրվում են պարբերաբար:

Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն
 
 
Գործադիր տնօրենՀասմիկ Սահակյան
ՀասցեՀՀ, 0025, Երևան, Չարենցի 1, 9-րդ հարկ
Քաղաքային10 57 59 40, 57 52 38
Ֆաքս10 57 45 79
Էլ. փոստinfo@iatc.am
Վեբ. կայքhttp://www.iatc.am
 
Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն ը Նորություններում
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա