Մարտի 4-ից կգործի Երեւան-Գյումրի-Երեւան նոր էլեկտրագնացքը

28.02.2018 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էլեկտրագնացք #Հարավկովկասյան երկաթուղի
Փետրվարի 27-ին Երեւանի երկաթուղային կայարանից առաջին թեստային չվերթն է կատարել Երեւան-Գյումրի-Երեւան երթուղում աշխատանքը սկսող նոր՝ ЭП2Д էլեկտրագնացքը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում նշել են, որ մարտի 4-ից նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երեւանից Գյումրի եւ 16:55-ին վերադառնալով մայրաքաղաք: Երթեւեկության տեւողությունը կազմում է 1 ժամ 59 րոպե:


Երեւան-Գյումրի-Երեւան երթուղու մնացած չվերթները դեռ սպասարկվում են հին շարժակազմով:

Մարտի 4-ին եւ 8-11-ին գնացքն աշխատելու է անվճար: Դրանից հետո մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կկազմի 2500 դրամ:

«ЭП2Д էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղեւորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվեց էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին: Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երեւում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը:


Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղեւորների համար, գործում է անվճար Wi-Fi կապ։ Գնացքում ծխելն արգելում է»,- ասված է հաղորդագրությունում:

Էլեկտրագնացքը «Հարավկովկասյան երկաթուղի»-ն գնել է ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից:
Դիտում՝ 8231
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai