ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիան արդեն ունի չորս հաղթող

19.01.2018 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկի #Ամսվա հաջողակ
ՎՏԲ-Հայաստան Բանկի Companion card վարկային քարտերի ակտիվ քարտապանների համար հայտարարված «Ամսվա հաջողակ» ակցիայի արդյունքներով 4 հաճախորդ արդեն շահել է 100-հազարական դրամ մրցանակ:

Բանկում նշել են, որ հաղթողներ են դարձել բանկի հաճախորդներ Մարիամ Ռուբենի Մշեցյանը, Երվանդ Մյասնիկի Ալեքսանյանը, Սերյոժա Համազասպի Սարգսյանը, Էդվարդ Թումասի Նահապետյանը:

Ակցիան մեկնարկել էր 2017թ. հոկտեմբերի 25-ին եւ կգործի մինչեւ 2018թ. ապրիլի 25-ը ներառյալ: Նշված ժամանակահատվածում, օգտվելով Companion card վարկային քարտից եւ առավելագույնս օգտագործելով վարկային սահմանաչափը, բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կկարողանան յուրաքանչյուր ամիս ստանալ դրամական մրցանակներ՝ 100 հազ. դրամ գումարի չափով:

«Ամսվա հաջողակ» ակցիային մասնակցում են ինչպես նոր, այնպես էլ գործող չօգտագործված վարկային սահմանաչափով Companion card քարտապան հաճախորդները: Companion card վարկային քարտ ստանում են ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, ձեւակերպելով բանկում վարկերի հետեւյալ տեսակները՝ հիփոթեք, ավտովարկ, ապառիկ վարկ, սպառողական վարկ գույքային ապահովմամբ եւ առանց գույքային ապահովման:

Ակցիայի գործողության ընթացքում յուրաքանչյուր ամսվա վերջում բանկը հաղթող է ճանաչում երկու հաճախորդի, որոնք տվյալ ամսվա ընթացքում ապահովել են իրենց քարտի վարկային գծի օգտագործումն առավելագույն գումարի չափով:
Դիտում՝ 11288
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai