ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է «Ամսվա հաջողակ» ակցիան

25.10.2017 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Companion card #ակցիա
ՎՏԲ-Հայաստան Բանկը Companion card վարկային քարտերի քարտապանների համար գործարկել է «Ամսվա հաջողակ» ակցիան:

Ինչպես հայտնել են բանկում, 2017թ. հոկտեմբերի 25-ից մինչեւ 2018թ. ապրիլի 25-ը, օգտվելով վարկային քարտերից եւ առավելագույնս օգտագործելով վերջիններիս վարկային սահմանաչափերը, բանկի հաճախորդները կկարողանան յուրաքանչյուր ամիս ստանալ դրամական մրցանակներ՝ 100 հազ. դրամի չափով:

«Ամսվա հաջողակ» ակցիայի մասնակից կդառնան ինչպես նոր, այնպես էլ գործող ֆիզիկական անձ հաճախորդները, որոնք ունեն Companion card վարկային քարտեր՝ չօգտագործված վարկային սահմանաչափերով:

Բանկում տեղեկացրել են, որ Companion card-ը վարկային քարտ է, որը տրամադրվում է այն հաճախորդներին, որոնք ՎՏԲ-Հայաստան Բանկում ստացել են հետեւյալ վարկատեսակներից մեկը՝ հիփոթեք, ավտովարկ, ապառիկ, սպառողական վարկ «Ունիվերսալ»՝ գույքային ապահովմամբ, սպառողական վարկ «Ունիվերսալ»՝ առանց գույքային ապահովման:

Մասնակիցները կբաժանվեն երկու խմբի՝

- 50 հազ. - 400 հազ. դրամ (ներառյալ) վարկային սահմանաչափ ունեցող հաճախորդներ,
- 400 հազ. դրամից բարձր վարկային սահմանաչափ ունեցող հաճախորդներ:

Յուրաքանչյուր խմբի համար սահմանվում է ամսական մեկական մրցանակ՝ 100 հազ. դրամ գումարի չափով: Ակցիայի յուրաքանչյուր ամսվա ավարտին (ակցիան տեւում է 6 ամիս) յուրաքանչյուր խմբում հաղթող են ճանաչվում այն քարտապանները, որոնք ակցիայի յուրաքանչյուր ամսվա ընթացքում կապահովեն վարկային գծի ամենամեծ գումարի չափով օգտագործում:

Մրցանակը տրամադրվում է հաճախորդի՝ բանկում գործող քարտային հաշվին:
Դիտում՝ 11041
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW