Ենոքավանում բացվել է Տավուշի մարզի ամենամեծ արեւային էլեկտրակայանը

23.12.2017 | 13:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայկ Հարությունյան #արեւային էներգետիկա #ԱԳԲԱ Լիզինգ
Ենոքավան գյուղում դեկտեմբերի 22-ին՝ էներգետիկների միջազգային օրը, բացվել է Տավուշի մարզի ամենամեծ արեւային էլեկտրակայանը:

«Արեւային կայանի բացումը առաջընթաց է դեպի էներգետիկ անվտանգություն։ Դա հնարավորություն է օգտագործելու վերականգնվող էներգիայի Հայաստանի մեծ ներուժը եւ ապահովելու մեր երկրի էներգետիկ անկախությունը: Նույնիսկ եղանակային անբարենպաստ պայմաններում՝ մառախուղի ժամանակ, կայանն արտադրում է 147 կՎտ էլեկտրաէներգիա»,- ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Ենոքավանում բացված արեւային կայանն ունի 147 կՎտ դրվածքային հզորություն։ Այն կարող է արտադրել տարեկան մինչեւ 208 000 կՎտ ժամ էլեկտրաէներգիա։  Գործարկման արդյունքում կխնայվի ամսական միջինը 745 հազ. դրամ եւ 7.2 տոննայով կնվազեն մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերը: Տավուշի մարզում արեւի ինտենսիվությունը կազմում է ավելի քան 1500 կՎտ ժամ տարեկան 1մ2 մակերեսի վրա, ինչը 1,5 անգամ ավելին է, քան Եվրոպայում։  

«Հպարտ ենք, որ ԱԳԲԱ Լիզինգն է իրականացրել Տավուշի մարզի ամենահզոր ֆոտովոլտային կայանի ֆինանսավորումը: Մենք մաքուր էներգետիկայի ոլորտում իրականացրել ենք մեծ թվով նախագծեր. արդյունքը գոհացուցիչ է, քանի որ ոլորտում աշխատող կազմակերպությունների հետ կարողացել ենք արդյունավետ փոխհարաբերություններ ստեղծել»,- նշել է «ԱԳԲԱ Լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:

«Սոլարոն»-ի տեխնիկական տնօրեն Վահե Շարաֆյանն էլ ընդգծել է, որ սա Հայաստանում առաջին «ամենահայկական» կայանն է՝ նախագծումը, վահանակների արտադրությունը եւ տեղադրման աշխատանքներն իրականացրել են հայ մասնագետները:  

Արեւային էլեկտրական կայանը տեղակայված է Ենոքավան գյուղի «Ապագա Ռեզորթ» ակտիվ հանգստի գոտու տարածքում:

Կայանը տեղադրվել է «Սոլարոն»-ի կողմից, իսկ  ֆինանսավորումն իրականացրել է «ԱԳԲԱ Լիզինգ»-ը՝ KfW վերականգնվող էներգիայի ֆոնդի միջոցով:
Դիտում՝ 7480
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai