2018-ին 4,5% տնտեսական աճը տրամաբանական է, ասել է վարչապետը

02.11.2017 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ հաշվի առնելով ստացվող ազդակները՝ Հայաստանի համար տնտեսական աճ է կանխատեսում:

«2017թ. մենք շատ ներուժ կամ հիմք չենք դրել 2018թ. տնտեսական աճի համար: Այդ աճը լինելու է արդյունավետության, գոյություն ունեցող կապիտալների, մարդկային ռեսուրսի աճի, մասնավորի հաշվին: Այն, ինչ մտադիր ենք անել 2018թ., հաջորդ տարիների աճին է միտված: Հաջորդ տարվա 4,5% տնտեսական աճը համարում եմ տրամաբանական, եթե մենք կարողանանք իրագործել մեր պլանները՝ բիզնես միջավայրի փոփոխություն, տեղական ներդրողների աշխուժացում, որը կբերի արտաքին ներդրողին, ապա մենք հնարավորինս լավ բազա կստեղծենք 2019թ. համար»,- ասել է վարչապետը:


Անդրադառնալով Doing Business-ում Հայաստանի հետընթացին՝ Կարեն Կարապետյանն ասել, որ Հայաստանն ունի ե՛ւ լավ, ե՛ւ վատ ցուցանիշներ:

«Ձեռնարկությունների գրանցմամբ մենք 15-րդ երկիրն ենք, սեփականության գրանցմամբ՝ 13-րդը: Մեր թույլ կետերն են դատական համակարգը, սնանկացման ինստիտուտները բանկերում վարկերի տրամադրման գործընթացը: Շատ հստակ ունենք ծրագիր, վերաբերում ենք այս փաստին շատ պրագմատիկ, իրատեսական: Միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվելու, որտեղ բոլոր ատյաններից մասնակիցները լինելու են ղեկավարի տեղակալից ոչ պակաս եւ իրենց անձնական պատասխանատվությամբ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում բիզնես միջավայրը բարելավվել է. «Դրա մասին խոսում են ե՛ւ բիզնեսմենները, ե՛ւ տարբեր երկրների բիզնես շահերը պաշտպանող դիվանագետները: Թեթեւացրել ենք հարկային եւ սահմանային ընթացակարգերը, ԱԱՀ վերադարձը, լիցենզիաների տրամադրումը: Այս ժամանակահատվածում մենք նաեւ ցուցաբերել ենք որոշակի առաջընթաց միջազգային ռեյտինգներում՝ Global Competitiveness Report-ում 79-ից բարձրացել ենք 73-րդ տեղը, Economic Freedom Index-ում՝ 54-ից 33-րդ տեղը»:
Դիտում՝ 3049
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai