Կոնվերս Բանկը մասնակցել է «Արմենիա Էքսպո 2017»-ին

11.09.2017 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Արմենիա Էքսպո 2017
Կոնվերս Բանկը մասնակցել է «Արմենիա Էքսպո 2017» ամենամյա ցուցահանդեսին՝ պոտենցիալ եւ գործող հաճախորդներին ներկայացնելով իր ծառայությունները:

Ինչպես հայտնել են բանկում, տաղավարի հյուրերն ու այցելուները ծանոթացել են Կոնվերս Բանկի կողմից առաջարկվող հիփոթեքային, էներգախնայողական, ՓՄՁ, ավտոմեքենաների ձեռքբերման եւ ուսանողների վարկավորման պայմաններին, ինչպես նաեւ տեղեկատվություն ստացել «Կոնվերս Քվոտա» եւ բոնուսային ծառայությունների վերաբերյալ:

«Մենք հավասարապես կարեւորում եւ գնահատում ենք յուրաքանչյուր հաճախորդի: Տաղավարում ներկայացված պրոդուկտներն ու ծառայություններն ընտրելիս հաշվի ենք առել ամենատարբեր նախասիրությունների եւ տարիքի անձանց պահանջները:

Կոնվերս Բանկի տաղավար այցելուների քանակը վկայում էր այն մասին, որ բանկի առաջարկները պահանջված են ու գրավիչ: Այցելուներն այստեղ ոչ միայն ծանոթացել են բանկի պրոդուկտներին, այլեւ, անհրաժեշտության դեպքում, համապատասխան խորհրդատվություն կամ հարցերի պատասխաններ ստացել բանկի աշխատակիցներից»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2322
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo