Կոնվերս Բանկն ուսանողների համար ակցիա է գործարկել
10.05.2017 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ինչպես հայտնել են բանկում, ակցիայի շրջանակում մինչեւ 2018թ. հուլիսի 1-ը քարտերով 500 հազ. դրամ եւ ավելի գումարով անկանխիկ գործարք կատարած ուսանողները հնարավորություն կստանան Կոնվերս Բանկում ստանալ հիփոթեքային վարկ՝ գործող տոկոսադրույքից ցածր դրույքաչափով:
Ակցիայի շրջանակում ուսանողներին կտրամադրվի նաեւ մինչեւ 400 հազ. դրամ գումարով, 36 ամիս մարման ժամկետով եւ 15% տարեկան տոկոսադրույքով առանց սպասարկման վճարի MC Standard պլաստիկ քարտ՝ վարկային սահմանաչափով: Բանկի կանխիկացման կետերում ու բանկոմատներում գումարի կանխիկացումից միջնորդավճար չի գանձվի:
Բացի այդ, «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի մասնակից ուսանողական զույգերը, մեկի գերազանց առաջադիմության պարագայում, կստանան նվեր քարտ (Visa Classic կամ Master Standard)՝ 150 հազ. դրամ վարկային սահմանաչափով:
«Ակցիայի շրջանակում ուսանողներին նաեւ բանկային ոլորտում ուսուցման ու վերապատրաստման հնարավորություն կընձեռվի: Մասնավորապես, ակցիայի առավել ակտիվ մասնակիցները պրակտիկ ուսուցում կստանան Կոնվերս Բանկում, ոմանք էլ կգրանցվեն բանկի մարդկային ռեսուրսների պահուստում` հետագայում աշխատանքի անցնելու հնարավորությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Ակցիայի մանրամասներին եւ ԲՈՒՀ-երի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:
Վերջին լուրեր
15.05.2025 | 15:16 Նորություններ
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության գումարը կկրկնապատկվի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: