Կոնվերս Բանկը շնորհավորել է Էօրնեկեան դպրոցի աշակերտներին

02.09.2017 | 09:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Էօրնեկեան դպրոց
Սեպտեմբերի 1-ին Կոնվերս Բանկի աշխատակիցները՝ բանկի եւ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի մյուս կառույցների անունից նվերներ են հանձնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի առաջին դասարացիներին:

«Դպրոցի եւ կրթօջախի սաների հետ Կոնվերս Բանկը սկսել է համագործակցել 2009թ-ից: Նախկինում բանկը մշտապես աջակցել է դպրոցի ավարտական դասարանների սաներին՝ բարելավելով կրթական միջավայրն ու պայմանները:

Այս տարվանից սաներին շարունակում ենք ուշադրության կենտրոնում պահել  նաեւ դպրոցն ավարտելուց հետո՝ օգնելով նրանց բիզնես ծրագրերի, նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաեւ՝ սաներին հնարավորություն ընձեռելով մասնակցելու  բանկի առաջատար մասնագետների  կողմից կազմակերպվող դասընթացներին եւ հետագայում նաեւ՝ համալրելու  բանկի թիմը:  

Մեր նպատակն է, որպեսզի դպրոցի սաները դեռ  վաղ տարիքից համագործակցեն   փորձառու եւ վառ անհատականություն ունեցող թիմի հետ, ծանոթանան իրական գործարար միջավայրին ու միտումներին, բանկում  կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին: Ավարտական դասարանների այն  աշակերտների համար, ովքեր  պատրաստվում են ընտրել ֆինանսա-տնտեսագիտական մասնագիտություններ՝ բանկում կկազմակերպվեն իրենց կյանքի ամենապատասխանատու քայլի ճիշտ ընտրության նպատակով  նախատեսված կողմնորոշիչ դասընթացներ»,- ասել է Կոնվերս Բանկի Գործադիր տնօրենի տեղակալ Գոհար Հարությունյանը:

Բանկում նաեւ նշել են, որ դպրոցի սաները  ուսումնառության ողջ ընթացքում ամենամյա կրթաթոշակներ  են ստանում Էդուարդո Էռնեկյանի կառավարվող խմբի կողմից: Կուտակված դրամագլուխը աշակերտներին է տրվում դպրոցն ավարտելիս՝ Կոնվերս Բանկի միջազգային ուսանողական ISIC քարտերով:
Դիտում՝ 5219
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai