Էռնեկյան դպրոցի շրջանավարտները՝ Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում

27.05.2017 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էդուարդո Էռնեկյան #Կոնվերս Բանկ
Էջմիածնի Էդուարդո Էռնեկյանի անվան դպրոցի սաների ավարտական միջոցառմանը ներկա են եղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ինչպես նաեւ դպրոցի հովանավոր, արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի, այդ թվում՝ Կոնվերս Բանկի ներկայացուցիչները:
 
Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խումբը դպրոցի սաներին ուսումնառության ամբողջ ընթացքում տրամադրում է ամենամյա կրթաթոշակներ: Կուտակված դրամագլուխը աշակերտներին է փոխանցվում դպրոցն ավարտելիս՝ Կոնվերս Բանկի ISIC քարտերով:
 
«Էռնեկյան դպրոցի շրջանավարտներին համակողմանի աջակցությունը միշտ էլ եղել է Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի կառույցների, այդ թվում՝ Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում: Այս տարվանից դպրոցի սաներին կաջակցենք ոչ միայն ուսումնառության տարիներին, այլեւ դպրոցն ավարտելուց հետո՝ աջակցելով բիզնես ծրագրերի, նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաեւ լավագույն սաներին հնարավորություն տալով գործնական պրակտիկա անցնել բանկում»,- նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Գոհար Հարությունյանը:
 
Նա բանկի ղեկավարության անունից  դպրոցի սաներին հետագայում աշխատանքով ապահովելու պատրաստակամություն է հայտնել:
 
«2009թ., երբ նոր էինք ձեռնամուխ եղել Հայաստանում Հայորդաց տների  հիմնադրմանը, ինձ մոտեցավ արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանը եւ աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Էռնեկյան կրթօջախի սաների կրթությունը, կրթական լավագույն պայմանների ստեղծումը եւ դպրոցի սաներին մրցունակ գիտելիքների փոխանցումը միշտ էլ եղել են բարերարի ուշադրության կենտրոնում»,- ասել է Գարեգին Բ-ն:  
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ նշել է, որ Էռնեկյան դպրոցի սաները միշտ աչքի են ընկել «հասունությամբ եւ մտքի ճկունությամբ», ինչի վկայությունն են հանրապետական օլիմպիադաներում գրանցած հաջողությունները:
 
«Էդուարդո Էռնեկյանի ուշադրությունից չի վրիպում ուսումնառությանը, դրա պայմաններին առնչվող ոչ մի մանրուք: Աստծո կամոք, հաջորդ տարի Էռնեկյան դպրոցի սաների առջեւ իր դռները կբացի  դպրոցի նոր շենքը, որը եւս կառուցվել է բարերարի աջակցությամբ»,- ասել է Վեհափառը:
Դիտում՝ 6026
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai