Ադրբեջանական եւս 5 բանկ կապիտալի անբավարարության խնդիր ունի

30.05.2017 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ադրբեջան #Ռուֆաթ Ասլանլի
Ադրբեջանի Ֆինանսական շուկաների վերահսկողության պալատը հսկողության ներքո է վերցրել կապիտալի անբավարար մակարդակ ունեցող եւս հինգ բանկ:

Ինչպես հաղորդում է Trend.az-ը, այս մասին այսօր հայտնել է Պալատի նախագահ Ռուֆաթ Ասլանլին:

«Բանկային հատվածի առողջացման գործընթացից ի վեր հետ է կանչվել 11 բանկի լիցենզիա: 26 բանկից 12-ին հաջողվել է զգալի չափով համալրել կապիտալը: Այսօր մեր հսկողության ներքո է եւս հինգ բանկ, որոնց կապիտալիզացիայի ծրագրերը պետք է ավարտին հասցվեն մինչև տարվա կես»,- ասել է Ռուֆաթ Ասլանլին:

Նա տեղեկացրել է, որ այդ 5 բանկերից մեկը Atabank-ն է:

Ռուֆաթ Ասլանլին ընդգծել է, որ բանկային հատվածի կապիտալիզացիայի արդյունքում դրական արդյունքներ են արձանագրվել, բացառությամբ՝ Ադրբեջանի միջազգային բանկի:

«Այսօր բանկերը, ընդհանուր առմամբ, համապատասխանում են կապիտալի բավարարության պահանջին: Սակայն մենք պետք է հաշվի առնենք, որ եթե բանկերը վերսկսեն ակտիվ վարկավորումը՝այդպիսով մեծացնելով ռիսկային ակտիվների ծավալը, ապա, մեր հաշվարկների համաձայն, լրացուցիչ կապիտալիզացիայի կարիք կառաջանա»,- ասել է Ռուֆաթ Ասլանլին:

Ներկայում Ադրբեջանում գործում է 32 բանկ, այդ թվում երկուսը՝ պետական մասնաբաժնով:
Դիտում՝ 8273
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai