Մեկնարկել է Սյունիքում ԱՏԳ-ի ստեղծման գործընթացը
30.03.2017 | 13:43 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Սյունիքում՝ Իրանի սահմանագծին, ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծելու մասին որոշումը։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նշել են, որ ԱՏԳ ընդհանուր տարածքը կկազմի մոտ 32 հա։ Ծրագրի իրականացումը ենթադրում է փուլային սկզբունք: Առաջին տարում նախատեսվում է շուրջ $3 մլն-ի ներդրում կազմակերպչի կողմից, որի արդյունքում կստեղծվեն նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքները եւ հնարավոր կլինի այս աշնանը մեկնարկել ԱՏԳ-ի գործունեությունը։
ԱՏԳ-ի գործունեության ընթացքում ակնկալվում է ներգրավել մինչեւ 120 շահագործողների՝ հիմնականում օտարերկրյա, որոնց համախառն ներդրումները կկազմեն շուրջ $350-400 մլն եւ որոնք կարտահանեն տարեկան շուրջ $100 մլն-ի արտադրանք եւ տարիների ընթացքում կստեղծեն մոտ 2500 նոր աշխատատեղ:
Շահագործողների ներգրավման համար թիրախային ուղղություններն են ԵԱՏՄ երկրները, Իրանը, Մերձավոր Արեւելքը, ԵՄ երկրները:
«Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու գործարկումը կնպաստի արդյունավետ տրանսպորտալոգիստիկ եւ արդյունաբերական հաբի ստեղծմանը, մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, կխթանի արտասահմանյան կապիտալի ներհոսքը ՀՀ, կնպաստի ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ՀՀ տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը»,- ասված է հաղորդագրությունում:
ԱՏԳ-ն կստեղծվի պետություն-մասնավոր հատված համագործակցության բանաձեւով։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անցած շաբաթ հանձնարարել էր արագացնել Սյունիքում ԱՏԳ-ի ստեղծման գործընթացը:
Վերջին լուրեր
09.06.2025 | 11:42 Ֆինտեխ
Գլոբալ ֆինտեխի հասույթի 60%-ը գեներացնում են 100-ից պակաս խաղացողներ
09.06.2025 | 10:05 Նորություններ
Հայաստանում անցկացվել է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը
06.06.2025 | 16:12 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: