Սյունիքում ԱՏԳ-ի ստեղծման գործընթացը կարագացվի

23.03.2017 | 17:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարել է արագացնել Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ստեղծման գործընթացը եւ կառավարության առաջիկա նիստում ներկայացնել համապատասխան որոշման նախագիծը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ այդ որոշման ընդունմամբ կառավարությունը կհաստատի ԱՏԳ ստեղծման հայտը եւ կազմակերպչին, իսկ աշնանը Սյունիքի ԱՏԳ-ն կսկսի գործել:

Կառավարությունում այսօր կայացած քննարկմանը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է, որ առեւտրաարդյունաբերական պալատի եւ «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում նախատեսվում է ստեղծել Սյունիքի ԱՏԳ կազմակերպիչ ընկերություն:

ԱՏԳ-ի ստեղծման պատասխանատուների խոսքով՝ 1-ին փուլի աշխատանքների համար նախատեսվում է ներդնել $2,5-3 մլն, իսկ շինարարության տեւողության եւ ավարտի ժամկետը՝ սահմանել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ:

Դիտում՝ 1885
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai