Օրինապահ հարկատուների ցանկը համալրվել է 16-ով

16.03.2017 | 11:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) համալրել է օրինապահ հարկ վճարողների ցանկը եւս 16 տնտեսվարողով՝ հասցնելով այդ թիվը 54-ի:

ՊԵԿ-ում նշել են, որ համապատասխան կարգավիճակը հաստատող հավաստագրերն այսօր ընկերություններին է հանձնել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:  

Ըստ ՊԵԿ-ի՝ «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման երրորդ փուլում դիմում ներկայացրած 25 հարկ վճարողից 9-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին:

Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 99 տնտեսվարողներ, որոնցից 54-ի դիմումը բավարարվել է, 23-ինը՝ մերժվել, իսկ 22 դիմում ուսումնասիրության փուլում է:

Ստորեւ ներկայացված է «օրինապահ հարկատու»-ի կարգավիճակ ստացած 16 նոր ընկերությունների ցանկը`

«Նանիկո»
«Խայաթ քոմփանի»
«Եվրոմեդ»
Ա/Ձ Վրեժ Ղազարյան
«Ստանդարտսերվիս»
«Եվրոտրանս»
«Եվրո այթի»
«Վրո»
«Վենկոն»
«Ալտ դիզայն»
Ա/Ձ Տիգրան Մադոյան
«Էլ ֆոր» հաշվապահական կենտրոն»
«Գ ընդ Էլ կապիտալ»
«Գտգտիկ»
«Սոֆթհենջ»
«Արիդես»

Դիտում՝ 2992
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai