Շուրջ €24 մլն կուղղվի Գյումրու փողոցների բարեկարգմանը

30.12.2016 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր կնքել են «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման համաձայնագիրը:

Ինչպես հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից, ծրագրի հիմնական նպատակն է Գյումրիում ունենալ բարեկարգ փողոցներ եւ էներգախնայող արտաքին լուսավորության ցանց՝ անվտանգ երթեւեկության կազմակերպման համար։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է €23,84 մլն, որից €14,6 մլն-ը` վարկ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ):

Ծրագրի շրջանակում, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ճանապարհների հիմնանորոգման եւ փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, այդ թվում` ասֆալտի եւ մայթերի նորոգում, ջրահեռացմանենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում եւ քաղաքի համար ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում:

Դիտում՝ 7016
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai