ՎԶԵԲ-ը €14,6 մլն կուղղի Գյումրիի ենթակառուցվածքների արդիականացմանը

11.05.2016 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կֆինանսավորի Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Գյումրիի փողոցների վերակառուցման ծրագիրը՝ տրամադրելով €14,6 մլն սուվերեն վարկ:

Ինչպես նշել են ՎԶԵԲ-ում, ֆինանսավորումը կտրամադրվի քաղաքի հիմնական փողոցների վերակառուցման եւ փողոցային լուսավորության արդիականացման համար եւ կհատկացվի երեք տրանշով:

Վարկային համաձայնագիրը կնքվել է այսօր Լոնդոնում կայացած ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի ժամանակ`ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի եւ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի գծով ՎԶԵԲ-ի տնօրեն Ֆրանսիս Մալիժի կողմից:

Փողոցների վերակառուցման ծրագիրը կներառի նոր ասֆալտապատ մայթեր, կատարելագործված դրենաժային ենթակառուցվածք, հետիոտներիի համար բարելավված հարմարություններ եւ ընդհանուր ճանապարհային անվտանգության բարելավում:

Փողոցային լուսավորության արդիականացումը կներառի նոր` էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսավորություն, վերահսկողության եւ մոնիտորինգի համակարգ, սյուների փոխարինում եւ վերանորոգում, ինչպես նաեւ սնուցման մալուխների փոխարինում:

«Սա կկրճատի էլեկտրաէներգիայի սպառումը եւ նվազագույնի կհասցնի շահագործման եւ տեխսպասարկման ծախսերը, որի արդյունքում կբարձրանա սպասարկման որակը եւ կբարելավվի բնապահպանական չափանիշներին համապատասխանությունը: Ակնկալվում է, որ լուսադիոդային նոր լուսավորությունը զգալիորեն կկրճատի էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը եւ կհանգեցնի քաղաքապետարանի համար էլեկտրաէներգիայի տարեկան ծախսերի խնայողությանը»,- ասված է հաղորդագրությունում:

«Այս կարեւոր ծրագիրը զգալիորեն կբարելավի Գյումրիի բնակիչների անվտանգությունն ու կյանքի որակը: Սա նաեւ մասնավոր հատվածի ներգրավման միջոցով ենթակառուցվածքների որակի բարձրացման հիանալի օրինակ է»,- ասել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:

Ծրագիրը ներդրումային դրամաշնորհների տեսքով նաեւ €7,3 մլն համաֆինանսավորում կստանա ՎԶԵԲ-ի բաժնետերերի հատուկ հիմնադրամից եւ միջազգային այլ դոնորներից:

Դիտում՝ 16332
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai