Կոնվերս Բանկը համալրել է նորմատիվային ընդհանուր կապիտալը

28.12.2016 | 12:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 2 429 400 000 դրամով:

Ներկայում բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը կազմում է 31,9 մլրդ դրամ՝ գերազանցելով նորմատիվային նվազագույն շեմը, նշել են բանկում:

Լրացուցիչ թողարկված բաժնետոմսերի փակ տեղաբաշխման արդյունքում   ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը ձեռք է բերել 7 693 հատ սովորական բաժնետոմս եւ դարձել բանկի կանոնադրական կապիտալում 14,06%-ի չափով մասնակից:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ Բի. Վի. Ընկերությունը հանդիսանում է Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի ընկերություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Բանկի  կանոնադրական կապիտալում  5% մասնակցության  համամասնությունը պահպանելու համար Եկեղեցու կողմից  ձեռք է բերվել լրացուցիչ թողարկված 405 բաժնետոմս»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում հիշեցրել են, որ սա նորմատիվային ընդհանուր կապիտալի համալրման երկրորդ փուլն էր: Սեպտեմբերին բանկի հիմնական մաժորիտար բաժնետեր «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս»-ի կողմից բանկի կանոնադրական կապիտալն ավելացվել էր 6,6 մլրդ դրամով, իսկ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից՝ 0,4 մլրդ դրամով:

Դիտում՝ 29660
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai