Կոնվերս Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 7 մլրդ դրամով

04.10.2016 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկը համալրել է իր կանոնադրական կապիտալը 7 մլրդ դրամով:

Մասնավորապես, հիմնական բաժնետեր «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս»-ի կողմից բանկի կանոնադրական կապիտալն ավելացվել է 6,6 մլրդ դրամով, իսկ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից՝  0,4 մլրդ դրամով:

Բանկում նշել են, որ առաջին փուլով կանոնադրական կապիտալի՝ 7 մլրդ դրամով համալրումից հետո նորմատիվային ընդհանուր կապիտալը կազմել է 28 մլրդ դրամ:

«Բանկը նպատակ ունի ավելացնել մատուցվող ծառայությունների շարքը, զգալիորեն ընդլայնել եւ դիվերսիֆիկացնել վարկային պորտֆելը, ներդնել նոր, արդիական բանկային տեխնոլոգիաներ եւ գործիքներ»,- ասված է հաղորդագրությունում:

Կապիտալի աստիճանական համալրման ու ամրապնդման գործընթացին զուգահեռ՝ Կոնվերս Բանկում իրականացվում են կառավարման համակարգի վերանայման, կորպորատիվ կառավարման միջազգային չափանիշներին համապատասխան կառուցվածքների ներդրման աշխատանքներ:

Բանկում հիշեցրել են արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնությամբ ձեւավորված Ներդրումային ծրագրերի հանձնաժողովի մասին, որի հիմնական խնդիրն է վերլուծել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային հնարավորությունները, բացահայտել ներդրումային գրավչությունը, ինչպես նաեւ գնահատել դրանց իրագործելիությունը: Հանձնաժողովը համալրվում է բարձր որակավորում ունեցող մասնագետներով:

«Աշխատանքների արդյունքում ակնկալվում է առաջնային արտադրության համար հավելյալ արժեք ստեղծող ճյուղերում (գյուղատնտեսություն,  հանքարդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ, վերականգնվող էներգետիկա) աջակցել արտահանման խթանմանն ու բնապահպանական ռիսկեր չպարունակող այլ արդյունավետ ծրագրերի իրականացմանը: Ծրագրերը կդիտարկվեն հետագա երկարաժամկետ բանկային ֆինանսավորման եւ սփյուռքահայ ներդրողների ներդրումների ներգրավման նպատակով»,- նշել են բանկում:
 

Դիտում՝ 22042
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai